Ազգային բանակի տոնին ԵԱՀԿ ադեկվատ գնահատականը խորհուրդ ունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները իրենց բիզնես և այլ շահեր ունեն տարածաշրջանում: Նրանց պետք չէ այստեղ լայնամասշտաբ պատերազմ, որից կտուժեն իրենց ֆինանսական ներդրումները տարածաշրջանի երկրներում, համենայն դեպս հիմա պետք չէ: Ադրբեջանը իր ներքին խնդիրների քողարկման և թուրքիայի գլխացավանքը`ցեղասպանության 100 ամյակի հետ կապված, շեղելու համար սրում է իրավիճակը ,որը ինչ որ չափով հղի է լայնածավալ ռազմական գործողությունների վտանգով: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներ աչք էին փակում ադրբեջանական ագրեսիայի վրա և երկու կողմերին էին խաղաղության կոչեր անում տարբեր պատճառներով, բայց տեսան, որ ադրբեջանական կողմը չափն անցնում է և նրա սանձերը քաշել է պետք: Մարդիկ չէին ուզում իրենց ձեռքերով սանձել, բայց սանձել ուզում են. շահեր ունեն տարածաշրջանում խաղաղության հետ կապված: Հայկական կողմը վերջերս իր կոշտ հայտարարություններով և պատժիչ գործողություններ կատարելով, ցույց տվեց, որ ադրբեջանի սանձարձակ քայլերը չեն ներվելու և հանդուրժվելու: Այսպիսով ԵԱՀԿ ն հայոց բանակի մեջ լկստված ադրբեջանական կողմին սանձելու կարող ուժ է տեսնում և հասկանում է, որ հայկական կողմի պատժիչ գործողությունները իր համար կլինի ընդունելի. .շահերի համընկնում է և ինչ որ տեղ կրակի միջից ուրիշի ձեռքով շագանակներ հանելու նպատակ: Թող այդպես մտածեն .կարևորը իրենց իներտ և տափակ հայտարարություններով նյարդերի վրա չեն ազդի:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=406094016238896&id=100005149033947&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել