Finance.am-ը գրում է.
1. Բջջային վճարումներ
Ըստ ուսումնասիրությունների` 2017 թվականին Ռուսաստանի ընդհանուր բնակչության 60%-ը «խելացի հեռախոսներ» կօգտագործի: Այստեղ բիզնեսի ամենաշահավետ ոլորտը բջջային վճարումներն են: Ներկայումս, Ռուսաստանում այս տեսակ գործունեությունը ցածր մակարդակի վրա է գտնվում, բայց բջջային հեռախոսներով ինտերնետ մուտք գործելու արագ տարածումը մեծ հնարավորություններ է ընձեռում:
 
2. Ինտերնետային իրեր
1990 թվականին Ինտերնետի հիմնադիրներից մեկը TCP/IP-ի աշխատակից պարոն Ռոմքինիրը տոստերը միացրեց ինտերնետին: Այդպես ծնվեցին ինտերնետային իրերը: Հիմա ոչ ոքի չես զարմացնի ինտերնետին միացված հեռուստացույցով (smart TV), իսկ շուտով կարող է հայտնվել սառնարան, որը կարող է մթերքների ցուցակ կազմել կամ ինտերնետով «պատվիրել» անհրաժեշտ մթերքները: 
 
3. Big Data
IBM ընկերության տվյալների համաձայն՝ աշխարհում ամեն օր ստեղծվում է ավելի քան 2,5 էկսաբայթ (2,5 մլրդ գեգաբայթ) նոր տեղեկություն: Եթե դրանք ձայնագրենք սովորական DVD-ների վրա և իրար վրա դնենք, ապա դրա բարձրությունն ավելի քան 500 կմ կլինի: Սոցցանցերի գրառումները, օդերևութաբանական տվյալները, բջջային հավելվածների տվյալները հոսում են տեղեկատվական մի մեծ օվկիանոսի՝ Big Data-ի մեջ:
 
4. Զանգվածային բաց առցանց դասընթացներ
Մինչ այժմ, առցանց ուսուցումը դիտվում էր որպես զվարճանք կամ լրացուցիչ կրթություն, սակայն ըստ կառավարության վերլուծական կենտրոնի՝ MOOS-ի պոտենցիալն ու արդյունավետությունը լրջորեն թերագնահատվել է: Առցանց ձևաչափով բարձրագույն կրթություն ստանալու ձևաչափը կարող է հեղափոխել համալսարանական միջավայրը: Որպես արդյունք՝ ուսանողների զանգվածային հոսքը վտանգի տակ կդնի ավանդական բարձրագույն կրթական հաստատությունները, այդ թվում համաշխարհային վարկանիշ ունեցող հաստատությունները:
 
5. Մթերքների առցանց առևտուր
Օրինակ Ռուսաստանում այս ոլորտը բավականին ազատ է: Այն կարելի է նվաճել՝ կազմակերպելով առցանց սննդի առևտուր: Չնայած խոստումնալից լինելուն՝ սննդի առցանց վաճառքը շատ դժվար և ռիսկային բիզնես է (օրինակ այնքան էլ հեշտ չէ կազմակերպել մթերքների պահպանումն ու առաքումը): Ավելին, շուկան շատ զգայուն է գնի նկատմամբ, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե հայտնվի առցանց լավ առաջարկ, մարդիկ կսկսեն դրանից օգտվել, հատկապես շուտ չփչացող ապրանքներից՝ խմիչքներ, պահածոյացված մթերքներ և այլն:
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել