Հայաստանը և Իսրայելն ունեն բազմաթիվ նմանություններ և տարբերություններ, ինչպես հայերն ու հրեաները: Նմանություններից մեկն էլ թշնամի և բազմամարդ հարևաններ ունենալն է: Կարծես մեր երկիրն էլ է սկսում Իսրայելի պես իրեն պահել կատաղի պաշտպանվող և ոչ հարվածի սպասող երկրի պես: Նախ պաշտպանության նախարարի, ապա երկրի ղեկավարի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ և նախահարձակ գործողությունների դիմել: Սկիզբը լավ է:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=405181209663510&id=100005149033947&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել