Հայկական մեդիադաշտը բաց է`չափից ավելի բաց: Մեր ՊՆ-ն կորուստները չի թաքցնում, և դա բերում է նրան, որ ժողովուրդը հավատում է ՊՆ-ին, արդեն բանատեղ չի դնում ասեկոսեները և խուճապ ստեղծող ապատեղեկատվությունները: Հարևան Ադրբեջանը փակել է ինֆորմացիան, անգամ համացանցի տիրույթում: Խիստ գրաքննության է ենթարկում ցանկացած նյութ, որը կապ ունի բանակի հետ ընդհանրապես: Սրա պտուղները կվայելեն դեռ, եթե արդեն չեն վայելում: Երբ փակ է ինֆորմացիան, իսկ մարտական կորուստները ներկայացվում են իբրև դժբախտ պատահարի հետևանք, ապա դա նրանց հեռու չի տանի. Ասեցինք՝ բութ են թուրքերը, բայց ոչ էն աստիճան, որ չտեսնեն ավտովթարից զոհվածների հրազենային վնասվածքները կամ միշտ փակ դագաղները: Մի խոսքով՝ մեր հակառակորդը մեր փոխարեն անում է գործի կեսը` խուճապային տրամադրություններ և բանակի հանդեպ անվստահություն է ստեղծում. նման պայմաններում իրենց մոտ արագ կտարածվեն բամբասանքներ, չափազանցված տվյալներ, հարևան Ֆաթիմա տոտայի ասածը, որ իրենք ամեն օր հիսուն զոհ են տալիս և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել