«Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքը ոմն «Տանգո» ՓԲԸ-ին: Ճարտարապետական բացառիկ հուշարձան և Հայաստանի խորհրդանիշերից մեկը համարվող շենքը վաճառվելու է ընդամենը 51 մլն. դոլարով: Ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԳՆ-ն դառնալու է հյուրանոց:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խիստ դատապարտում է այս քայլը: Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել են պետական եւ ազգային արժեքները հոթելներ դարձնելուն: Շատ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ը պատերազմ սկսի որևէ երկրում, քան հյուրանոցի տակ ծախի Պետդեպարտամենտը: Ամենացավալին այն է, որ սա տեղի է ունենում սերիալներով տարված հասարակության մեծամասնության քար լռության պայմաններում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել