Ահաբեկիչ լինելն ինքնին բացասական բան չէ: Գուցե օրենքի տեսանկյունից միայն: Մարդկային և բարոյական տեսանկյունից այն բացասական կամ դրական է լինում՝ կախված հետապնդվող նպատակից: Ահաբեկիչը, ըստ էության, մարդն է, ով ահաբեկում է, իսկ այ թե ում և ինչու է ահաբեկում, որոշում է նրա դրական կամ բացասական լինելը: ԱՍԱԼԱ-ն չարամտորեն ահաբեկչական կառույց անվանողներ, ուզածներդ ի՞նչ է: Ահաբեկի՞չ են։ Լավ են արել, ճիշտ են արել: Եթե հանուն Հայոց պահանջատիրության ահաբեկել են թուրքական պետության ներկայացուցիչներին, վատ բա՞ն եք տեսնում, որ, շահարկելով տերմինը, հավասարության նշան եք դնում ԱՍԱԼԱ–ի և ժամանակակից ահաբեկչական խմբավորումների միջև: Ամոթ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/403400756508222?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել