Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնքան պայծառ է կրկին,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, ուզում եմ անուշ փայփայել մեկին...
Դարձյալ գարուն, դարձյալ նոր կյանքի մեկնարկ:
Ամեն անգամ ձնծաղիկի երևալուն պես մարդիկ ուզում են հավատալ, որ գարնան գալով ամեն ինչ նոր շունչ է ստանալու...
Շնորհավորում եմ բոլորիս գարնան առաջին օրվա կապակցությամբ, ցանկանալով, որ երբեք չդադարենք հուսալ,սիրել, երազել և իրագործել մեր նպատակներն ու ցանկությունները....
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2012/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել