Հիմա երկու խոսք սառը գլխով: Բազմաթիվ վարկածներ եղան, թե ինչու է վիժվածքը նման բան արել: Վարկածներ առաջ բերեցին մարդիկ զուտ ենթադրությունների և տրամաբանության վրա հիմնվելով, երբեմն երևակայության: Հասկանում եմ, որ իրական վարկածի մասին կարող է խոսել միայն այն մարդը, ով քննչական խմբի անդամ է կամ ներկա է եղել վիժվածքի հարցաքննությանը: Սակայն վստահ եմ, որ սա կազմակերպված սադրանք է ինչ-որ ուժերի կողմից, որոնք շահագրգռված են, որ Հայաստանն ու Ռուսաստանը թշնամանան: Այ թե այդ ուժերը ներքին են թե արտաքին, թող պարզեն իրավապահները: Հիմա սկսենք նրանից, որ, կարծում եմ, հենց այդ պատճառով է, որ ռուսական կողմն օրենքների և պայմանագրերի խախտումներ է կատարում ու չի հանձնում հայկական կողմին վիժվածքին: Բայց սա արդարացում չէ. եթե կա նման խնդիր, ապա պետք է բացատրեին մարդկանց, որ մարդիկ չմտածեն, որ սա արհամարհել կամ վերևից նայել է մեզ: Հայերը հիմար չեն և կհասկանային, իսկ եթե չեն ասում, կամ իրոք վերևից նայել է, ապա կկորցնեն վերջին իրոք հավատարիմ դաշնակցին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել