Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ և ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարևոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու և այն ի ցույց դնելու համար: Սակայն որքան էլ սեքսուալ և գրավիչ լինեն կրծքերը, որոշ գործոններով պայմանավորված՝ դրանք կարող են այնպես ձևափոխվել ու ձևախեղվել, որ ճիշտ հակառակ ազդեցությունն ունենան տղամարդկանց վրա: Պարզ է, որ տղամարդը, բացի տհաճությունից, ոչինչ չի կարող զգալ սմքած, մեկը մյուսից չափսերով տարբերվող ու բծավոր մաշկով «բլրակների» նայելիս:
Աշխարհում շատ կանայք երիտասարդ տարիքում ունեն գեղեցիկ կուրծք, բայց նրանցից քչերին է հաջողվում պահպանել կրծքի գեղեցկությունն ու սեքսուալությունը ծննդաբերությունից հետո, հատկապես երեխային կրծքով կերակրելու դեպքում: Հղիության ընթացքում կուրծքը մեկ, երբեմն էլ երկու չափսով մեծանում է: Իսկ ծննդաբերելուց հետո ճիշտ հակառակն է լինում ու նախկին չափսից է՛լ ավելի է փոքրանում: Կանայք, որոնք ունենում են առաջին կամ երկրորդ չափսի կուրծք, ծննդաբերությունից հետո զրոյական չափսով կուրծք կարող են ունենալ: Իսկ նրանք, ովքեր մեծ կուրծք են ունենում, հետծննդաբերական շրջանում դրանք հաճախ ձևափոխվում են ու կախ ընկնում: Բացի այդ, ճիշտ չխնամելու, նիհարել-գիրանալու արդյունքում կրծքի մաշկն էլ է փոխվում, երակներն ու մազանոթները դառնում են ցցուն ու ակնառու, մաշկի վրա առաջանում են տգեղ, բաց վարդագույն բծեր, և եթե կինը մատների արանքով նայի այդ խնդրին, հնարավոր է՝ ամբողջ կյանքում այդ հետքերը մնան:
Փքուն, գեղեցիկ ու ձիգ կուրծքը պահանջում է մեծ ուշադրություն և հոգատարություն իր նկատմամբ: Շատ կանայք ժամերով հայելու առաջ շպարվում են՝ գեղեցիկ տեսք ունենալու համար, սակայն ոչ մի ուշադրություն չեն դարձնում կրծքին: Ստորև ներկայացնում ենք մասնագետների որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել տղամարդկանց գայթակղող և գրգռող այդ հզոր «զենքի» ողջ հմայքը: