Փառք Արարչին ամենակարող, որ զոհեր չունեցանք և մեծ արյունից խուսափեցինք: Էդ վիժվածքի պատճառով այսօր ՀԱՅԸ ՀԱՅԻ դեմ էր ելել, լավ է՝ բանականությունը մեզանում ուժեղ գտնվեց, և վիժվածքի հանդեպ եղած արդար ցասումը չվերածվեց թշնամանքի համազգեստով և առանց համազգեստ ՀԱՅԻ միջև: Լարված պահին կրքերին տեղի տվեցին, բայց միշտ հիշենք, որ ոստիկանը ոստիկան լինելուց առաջ ՀԱՅ է և նույն ապրումներն ունի, ինչ յուրաքանչյուրս ունենք: Առողջություն այսօր տուժած բոլոր Հայերիս. անկախ որ կողմում էին. բոլորն էլ ՄԵՆՔ ենք, իսկ ամենալավ միջադեպը մոռանալու ձևը կլինի, որ ոչ ոք պատասխանատվության չենթարկվի` ոչ քաղաքացի ոչ ոստիկան, չխորանանք, իրար հասկանանք, որ բարդ հոգեվիճակ է բոլորի մոտ, իրարից չնեղանանք. բոլորս դեռ գործ ունենք. վիժվածքին պետք է պատժենք և ի վերջո ցուցարարի և ոստիկանների ուզածը նույնն է, որ վիժվածքը մեր արդարադատության ձեռքն ընկնի: Կրկնեմ. միջադեպի հարթման ամենալավ ձևը, որ ոչ ոք չչարանա մյուսի դեմ, չբողոքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել