Չգիտես ինչու, Սեյրան Օհանյանի՝ պատարագի մասնակցությունն առիթ հանդիսացավ համընդհանուր հիստերիայի:
Հասարակական նման արձագանքը չի կարող ունենալ որևէ օրինաչափ հիմնավորում:
Առավել ճիշտ կլիներ նախարարին անարգանքի սյունին գամել այն ժամանակ, երբ անպաշտպան ուղղաթիռը չգիտես ինչու հայտնվեց շփման գծի այն հատվածում, որտեղ հակառակորդի համար չխոցելն ավելի դժվար էր, քան խոցելը:
Իսկ այժմ փորձեմ ներկայացնել պատարագին նրա մասնակցության պատճառները:
1. Նախարարը Առաքելական եկեղեցու հետևորդ է, և դա նրա բնական իրավունքն է:
2. Նա հանդիսանում էր Երևանի Ս.Սարգիս Եկեղեցու խաչքավորը։
3. Գոյություն ունի նման ազգային ավանդույթ, հայկական բանակներն արշավանքի գնալուց անգամ իրենց հետ ունեցել են պատարագի համար նախատեսված շարժական սեղան:
4. Պատարագի մասնակցելը դեռ չի նշանակում անուշադրության մատնել բանակի հրամանատարության հետ կապված գործերը, դա ավելի շատ զգացմունքային մեկնաբանություն է:
5. Եկեղեցի-բանակ կուռ համագործակցությունը բխում է միմիայն պետության շահերից:
Այդ օրվա միակ արատավոր երևույթն է. բանակի հրամանատարին տեսնել այնպիսի բաշիբոզուկի կողքին, ինչպիսին է «օֆշոր» սրբազանը:
Եվ վերջաբանի փոխարեն. Սեյրան Օհանյանին նախապես կուռք մի դարձրեք, որ հետո խորապես չհիասթափվեք: Այնուամենայնիվ, նա հանրապետական կլանի անբաժանելի ատրիբուտն է: