Ժողովուրդ, կբացատե՞ք ինձ, թե ինչո՞ւ է Երևանի գլխավոր տոնածառը ամենավատը Հանրապետությունում։ Ինչ-որ չինական տռուսիկի գույնի լույսեր են գցել անիմաստ ժռլամա ու անշուք տեսք ունեցող տոնածառի վրա ու անունն էլ դրել են՝ բան են արել։ Վախենում եմ անգամ հարցնել, թե ինչ թիվ են նստացրել բյուջեի վրա։
Օրինակ նայեք, նույն Գյումրիում տեղադրել են դասական տոնածառ ու շատ գեղեցիկ են զարդարել։ Ստեփանակերտի տոնածառը որ լրիվ հրաշք ա՝ մոդեռն ու կրեատիվ, իսկ Երևանում, որտեղ ամենից շատ փողն է հատկացվում նման բաների վրա, նման տխմար շիթիլ են տնկել հրապարակի կենտրոնում։
Լավ, մի բան կա՞, որ երևանի քաղաքապետարանի մոտ լավ ա ստացվում։ Ո՞նց կարելի ա ամեն տարի էսքան քլնգոց լսել ու միևնույն է՝ չփոխվել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1583056148590201?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել