Արցախը` ԼՂՀ-ն, պետք է մահապատժի ենթարկի երկու ահաբեկիչներին` դիվերսանտներին, որ Հեյդարի վաստակը մտքից հանի դրանց ետ վերադարձնելու մասին երազանքը և այստեղ-այնտեղ չլոպազանա: Դե փողով չի կարող մեզանից գնել դրանց, օդաչուների մարմինների հետ փոխանակման ավանտյուրան չստացվեց, բայց սրանք հիմա կաշխատեն հայերի առևանգել, որ փոխանակեն։ Իսկ մինչ այդ դիվերսանտ ներկայացնեն: Այս կարծիքը միայն իմը չէ, շատերի մոտ եմ հանդիպել` համացանցում և իրական կյանքում: Բայց մի հարցի էլ եմ հանդիպել. Հայաստանում մահապատիժը հանվել է, և երկրի վարկանիշը կտուժի: Արցախը թղթով ՀՀ կազմում չէ և Եվրոխորհրդի անդամ չէ, չի պարտավորվել չկիրառել մահապատիժ, իսկ վարկանիշը չի տուժի։ Չինաստանը և ԱՄՆ նույնպես ունեն մահապատժի կիրառում, և կարծես նրանց վարկը դրանից չի տուժում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել