Էս վերջերս իմացա, որ խոսակցություններ են շրջանառվում, որ ուր որ է ՀՀԿ-ն պետք է իր հեռուստաընկերությունը բացի՝ «Հայք» անունով, որովհետև բոլոր կուսակցություններն ունեն, իսկ իրանք՝ ոչ։ Որոշեցի ֆանտազիայիս զոռ տալ ու պատկերացնել, թե ինչպիսին կլինի մի հեռուստաընկերության եթերը, որը պետք է Հանրապետականի քարոզով զբաղվի։
8։00-11։00. «Բարի լույս, ղշե՛ր»՝ Խաչիկ Ասրյանի հետ
11։00-11։15. «Դբա ապահով Հայաստան» լրատվական ծրագիր
11։15-12։00. «Ինչպես ՀՀԿ-ն փրկեց Հայաստանը» փաստավավերագրական ֆիլմ
12։00-13։00. «Արժանապատվություն» մենախոսային հաղորդումը՝ Սմբատ Ղահրամանյանի հետ
13։00-14։00. Սյունյաց Օլիմպիական Խաղերի օրագրերը՝ Խաչիկ Ասրյանի հետ
14։00-15։00. «Ինտելեկտուալ Բազե» վերլուծական՝ Կարեն Ավագյանի հետ
15։00-15։15. «Դբա ապահով Հայաստան» լրատվական ծրագիր
15։15-15։30. Երաժշտական ընդմիջում՝ ազգային երաժշտական գործիք Արտաշես Գեղամյանի հետ
15։30-16։00. «Քաղցր բիզնես» տնտեսագիտական-վերլուծական ծրագիրը՝ Սամվել Ալեքսանյանի կնոջ հետ
16։00-17։00. «Գալուստ Սահակյանական ընթերցումներ» հիպերինտելեկտուալ շոու՝ Գալուստ Սահակյանի հետ
17։00-18։00. «Ժամանակակից բարեկրթության, էսթետիկայի ու էկզիստենցիալիզմի ճգնաժամը» մշակութային-փիլիսոփայական ծրագիր՝ Պարոն Շմայսի հետ
18։00-18։15. 15։00-15։15. «Դբա ապահով Հայաստան» լրատվական ծրագիր
18։15-19։00. «Ժամանակակից բուծիկաշինության և գծատերության հիմնախնդիրները»՝ Տարոն Մարգարյանի հետ
19։00-20։00. «Կանանց հետ ձեռնամարտի և բալկոնից կրակելու հիմունքները»՝ Լիցկայի հետ
20։00-21։00. «Ազնվություն» ռազմահայրենասիրական-անաչառ թոք շոու՝ Մենուա Հարությունյանի հետ
21։00-21։30. «Քյաբաբի դերը հայ մշակույթում»՝ Հասմիկ Պողոսյանի հետ
21։30-22։00. «Սև մատերիա» գիտական ծրագիր՝ Գագիկ Բեգլարյանի հետ
22։00-22։15.«Դբա ապահով Հայաստան» լրատվական ծրագիր
22։15-23։00. «Սպարապետին հիշելով» գեղարվեստական ֆիլմ՝ նրա հավատարիմ զինակիցների մասին
23։00-00։00. «Կարմիր մանդատի օրագրերը» էրոտիկ ֆիլմ
00։00-00։02. Հիմն, Դրոշ, Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի նկարներ
00։02-00։30. «Դբա ապահով Հայաստան» լրատվական ծրագրի ամփոփիչ թողարկում