Մի հետաքրքիր երևույթ եմ նկատել, որն ինձ թվում է՝ բոլորն էլ նկատել են: Խոսքը սփյուռքում հայապահպանության մասին է: Հետաքրքիր է, որ մուսուլմանական երկրների բնակիչ հայերն ավելի լավ են պահպանում իրենց ազգային ինքնագիտակցությունը, քան քրիստոնեական երկրներում: Օրինակ՝ արաբական երկրների հայերը, էլ չասեմ իրանահայերի մասին, որոնք շատ ծեսեր և սովորույթներ պահում են Հայաստանաբնակներից լավ: Կարծում եմ, որ սրա պատճառը ենթագիտակցական վախն է, որ մուսուլմանական երկրների հայերի մեջ կա, որ իրենց կձուլեն, կրոնափոխ կանեն, բայց քրիստոնյաներից նման ենթագիտակցական վախ չկա. շատ իզուր: Կյանքը ցույց է տվել, որ քրիստոնյաների մեջ ավելի հեշտ են հայերը ձուլվում, որովհետև հայը թուլացնում է ինքնապահպանման բնազդը` կարծելով, որ վտանգ չկա: Ամեն քրիստոնյա չէ, որ բարեկամ է, ամեն մուսուլման չէ, որ թշնամի է և հայի վատն է ուզում: Ձիգ մնանք բոլոր երկրներում և գիշատչի պես ատամներով պահենք մեր ինքնությունը: Հայ ենք և վերջ, ուր էլ լինենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/387139571467674?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել