Կարծես ակնհայտ է դառնում, որ մենաշնորհին սովորած մարդիկ մենաշնորհ են ցանկանում ունենալ իրենց կենսագործունեության բոլոր ոլորտներում, ինչը շատ վատ է։
Օրինակ, երեկ հայտնի այլընտրանքային ուժի ղեկավարի թանկարժեք հյուրանոցային կոմպլեքսի բացումն էր, որտեղ բազմաթիվ հյուրերի թվում էին նաև բարձրաաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետի գլխավորությամբ։ Սակայն արի ու տես, որ այս մեծ միջոցառումը, որին մասնակցում է նաև երկրի երրորդ դեմքը, լուսաբանվում է միայն մեկ հեռուստաընկերության կողմից։ Մյուս հեռուստաընկերություններին պարզապես չեն հրավիրել: Այսինքն՝ հյուրանոցի բացումը համարել են փակ ինֆորմացիա, որը միայն մի լրատվամիջոցի պետք է հասանելի լինի։
Անկախ նրանից, թե այլընտրանք ես, թե այլընտրանք չես, քաղաքականացված էլեմենտ ես, թե զուտ տնտեսական խաղացող, եթե ինչ-որ նման միջոցառում ես նախաձեռնել, ու միջոցառմանդ էլ մասնակցում է երկրի վարչապետը, ինքն այնտեղ չի ներկայացնում ինքն իրեն, չի ներկայացնում անգամ այս կամ այն քաղաքական ուժն ու միավորը, նա ներկայացնում է պետություն։ Ստացվում է՝ վարչապետը երկրորդ պլանում է. շատ ամոթ է։ Այսպես չեն աշխատում։ Ձեր արածից Հյուսիսային Կորեայի հոտ է գալիս։