ԻՊ-ի ուժի մասին լեգենդը չափ ու սահման չունի: Հետաքրքիրն այն է, որ որոշ մեր հայրենակիցներ կարծում են, որ ԻՊ-ն Հայաստանի համար վտանգ է ներկայացնում: Սիրելի մեկ-երկու հայրենակիցներ, որ ԻՊ-ի մեջ վտանգ են տեսնում, ԻՊ-ն մեզ համար վտանգ չի կարող ներկայացնել, որովհետև Հայաստանը բնակեցված չէ նրանց հինգերորդ շարասյուն հանդիսացող սուննի մահմեդական բնակչությամբ: Իսկ եթե անգամ սխալ հաշվարկներ կատարեն և բախտը փորձեն, ապա մենք ունենք հզոր բանակ, որը զսպաշապիկ է թվով իրենից մի քանի անգամ մեծ ադրբեջանական բանակի համար, որը կանոնավոր է, ունի ժամանակակից զինտեխնիկա, էլ ուր մնաց մի 15-20 հազար ահաբեկիչներից կազմված խաժամուժի դիմացը չկարողանա առնել: Եթե ԻՊ-ի թիկունքից հանենք արևմտյան և որոշ արաբական երկրների քարոզչությունը, այդ երկրների հատուկ ծառայությունների տրամադրած հետախուզական տվյալները, ապա ԻՊ-ն հենց նույն սուննիաբնակ տարածքներում երևում է, որ սովորական ահաբեկիչներից կազմված մեծ բանդա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել