Միգուցե հնաոճ կթվա, բայց ամուսնությունը սուրբ մի բան է, որը կնքվում է ամբողջ կյանքի համար:
Ահա այն 9 նշանները, որ կհուշեն, որ գտել ես հենց այն տղամարդուն, ում հետ պետք է անցկացնես կյանքին մնացած տարիները:
1. Կարիք չունես միշտ «միացված» լինես նրա ներկայությամբ
Թե՛ լավ, թե՛ վատ օրերին նա հասկանում է, ով ես դու, ու չի սպասում, որ ինչ-որ ուրիշ մեկը լինես, այլ հենց դու: Նրա աչքերում դու յուրահատուկ ես հենց նրանվ, որ դու դու ես: Ձևացնելու կարիք չկա:
Երբ որոշ օրերին պարզապես ծուլացած ուզում ես հանգստանալ թափթփված հագուստով ու ոչինչ չխոսել, նա հասկանում է քեզ, որովհետև հենց այդտեղ՝ կողքիդ է: Դու կարող ես ազատ զգալ այնպիսին, ինչպիսին կաս, ինչ տրամադրություն էլ ունենաս, ու նա միշտ մտածում է, որ դու փայլում ես:
2. Քո երջանկությունը նրա երջանկությունն է, և հակառակը
Դու գիտես՝ նա այն միակն է, որովհետև նա քեզ հետ այնպես է վարվում, որ դու երբեք չէիր մտածի, թե դա հնարավոր է: Նա քո լավագույնն է ուզում, նույնիսկ, երբ նա դրա համար ինքն իրենով է վճարում:
Տղամարդն, ում հետ ամուսնանում ես, տալիս է առանց իր ես-ի մասին մտածելու, որովհետև քո հետաքրքրությունները հիմա նրա հետաքրքրություններն են: Նա նույնիսկ եսասեր է զգում իրեն, երբ քեզ երես է տալիս, որովհետև դա իրեն էլ է հաճույք պատճառում:
Նա կարողանում է հավասարակշռության մեջ պահել աշխատանքում ու տանն ունեցած իր ձգտումները: Կյանքի որոշ շրջաններ կամ կարիերաներ ավելի դժվար են, քան մյուսները, սակայն նա ձև է գտնում քեզ ցույց տալու, որ չի մոռացել քո մասին:
Կարդալ ավելին՝ այստեղ