Mitk.am–ը գրում է.
1906 թ. այս օրը` դեկտեմբերի 19-ին է ծնվել ԽՍՀՄ ԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը:
Խորհրդային գործչի ամենահայտնի համբույրների մասին հետաքրքիր մանրամասներ։ Դժվար թե 1970-ականներին գտնվեր մի մարդ, ով չիմանար՝ ի՞նչ է «եռակի Բրեժնևը» (մի-մի համբույր երկու այտերին և վերջինը՝ շրթունքներին)։
Բրեժնևը ԽՍՀՄ-ի պատմության մեջ միակ մարդն էր, որ հերոսի 5 ոսկե աստղ ուներ: Երկրորդ տեղում մարշալ Ժուկովն է, ով ընդամենը 3 ոսկե աստղ ուներ:
Բրեժնևի անհաջող խոսելու ձևը պայմանավորված էր Հայրենական պատերազմի ժամանակ ստացած ծնոտի վնասվածքով: Բրեժնևի սիրած խաղը դոմինոն էր: 1961թ.-ի փետրվարի 9-ին ԽՍՀՄ-ից Գվինեայի Հանրապետություն ընթացող ինքնաթիռը, որում գտնվում էր Բրեժնևը, կրակոցների է ենթարկվել ֆրանսիական ռազմական ինքնաթիռի կողմից: Օդաչու Բուգաևին հաջողվել է ինքնաթիռն անվնաս դուրս հանել կրակոցների գոտուց: Բրեժնևը «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի և «Սպարտակ» հոքեյի խմբի մոլի երկրպագու էր և այցելում էր նրանց բոլոր խաղերը: Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը զբաղեցրել է ԽՍՀՄ-ի բարձրագույն պաշտոնը 18 տարի1964 -1982թթ.: Բրեժնևը շատ էր սիրում համբուրել մարդկանց և բացառություններ չէր անում նույնիսկ տղամարդկանց համար: Ծեր հասակում արդեն Բրեժնևը մի քանի անգամ ննջել է ելույթի ժամանակ: Հայտնի է նաև, որ նա կախվածություն ուներ «Նեբուտալ» քնաբեր դեղից: 1976թ.-ին Բրեժնևը կլինիկական մահ է տանում: Նա մահանում է 1982թ.-ի նոյեմբերի 7-ին` իր վերջին հանրային ելույթից երեք օր անց:
Լեոնիդ Իլյիչի և Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Գուստավ Գուսակի համբույրը չեխերը հիշում են մինչ այսօր։
Մի անգամ Բրեժնևը փորձ է արել համբուրել Ռումինիայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուին։ Սակայն ռումինացին միակն է եղել, որը կտրականապես հրաժարվել է այդ «ծիսակարգից»։
1971թ.-ին տեղի է ունեցել ևս մի «եռակի Բրեժնևի» անհաջող փորձ, այս անգամ «զոհը» Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Մարգարեթ Թետչերն էր։ Սակայն «Երկաթե լեդիին» հաջողվել է քաղաքավարի կերպով խուսափել բարեկամական այդ ժեստից։
1973-ին ԽՍՀՄ է ժամանում ԱՄՆ պատվիրակությունը։ Բրեժնևի ելույթից հետո նրան է մոտենում երիտասարդ մի ամերիկուհի, սիրառատ Բրեժնևն էլ, իրեն չկորցնելով, համբուրում է նրան։ Մինչ այդ աշխարհին անհայտ Էննի Հոլմանը մեկ ակնթարթում դառնում է հանրահայտ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: