Armfootball.com–ը գրում է.

Դորմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի հերթական տուրում արտագնա մրցավեճում պարտվեց «Հերտային» եւ կրկին նահաջնեց մրցաշարային աղյուսակում:

Յուրգեն Կլոպի թիմի վատ ելույթներն ընթացիկ մրցաշրջանում կապված են նաեւ խաղացողների մոտ անընդհատ կրկնվող վնասվածքների հետ:

Տարին անհաջող կարելի է համարել դորտմունդցիների առաջատարՄարկո Ռոյսի համար, ով, սկսած հունիս ամսից, ոչ մի կերպ չի կարողանում լիարժեք հաճույք ստանալ ֆուտբոլից: Գերմանացին ներկա պահին ապաքինվում է հերթական վնասվածքից եւ արդեն հայտնի է, որ ընթացիկ տարում այլեւս խաղադաշտ դուրս չի գա:

Առաջնության աշնանային հատվածում Կլոպը տեւական ժամանակ ստիպված էր պաշտպանությունում փոփոխություններ կատարել, քանի որ տեւական ժամանակով իրար հաջորդեցին կենտրոնական պաշտպաններ Սուբոտիչի եւ Հյումլեսի վնասվածքները:

Երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից կենտրոնական կիսապաշտպան Իլկայ Գյունդոգոնը, ով վերջին տարիներին դորտմունդյան ակումբի հենասյուներից մեկն էր: Ծագումով թուրք ֆուտբոլիստը միայն վերջերս է շարք վերադարձել եւ նոր է մարզավիճակ հավաքում:

Երկար ժամանակ իր թիմին չէր կարող օգնել լեհ եզրային կիսապաշտպան Յակոբ Բլաշիկովսկին, ով դեռ 10 օր առաջ ապաքինվում էր վնասվածքից եւ միայն վերջին երկու խաղերին է հասցրել մասնակցել:

Այս ամենին գումարվեց նաեւ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, որը նա ստացավ «Հերտայի» հետ խաղում եւ դրա պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ընթացիկ տարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել