Foto..Nyut.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը հաստատելու մասին։

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրված 3 ծառայող, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ:
Կարգապահական հանձնաժողովի խնդիրներն են՝ նպաստել ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը եւ այդպիսիք ծնող պատճառների վերացմանը, ապահովել կոմիտեի ծառայողի անկախությունը, իրավունքների պաշտպանությունը, կանխել կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։
«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել