Ջեմալ Փաշայի թոռան հետ հանդիպումը վատ նստվածք թողեց, կարծում եմ, կազմակերպիչները շատ անզգույշ և չմտածված էին աշխատել, այս ամենի մասին դեռ կգրեմ մանրամասն, իսկ մինչ այդ ամենից ահավորը, որ ասաց իրեն լրագրող ներկայացնող այդ մարդը՝ այդ թուրքը, այն էր, որ քրդերի և հայերի միջև զուգահեռ անցկացնելով, ոչ ավել, ոչ պակաս ասաց, թե քրդերն ուզում են ապացուցել, որ իրենք ապրում են Անատոլիայում, իսկ հայերը ձգտում են ապացուցել, որ իրենք սպանվել են նույն տեղում, միտքը հնչեց այսպես, կամ՝ մոտավորապես այսպես... Եթե ես ծայահեղ ազգայանական լինեի, այդ լրագրող-թուրքին կասեի շատ կոպիտ բաներ... Չասացի, առայժմ: Բայց այս կարգի հանդիպումները՝ հայ-թուրքական մերձեցումները, պետք է կազմակերպվեն խիստ նուրբ և հաշվարկված, դահլիճում հնչած ինչ-որ ծափերի իսպառ մերժմամբ:
Մեկ բան ևս՝ Հրանտ Դինքն իմ եղբայրն է, ինձ բոլորովին չհուզեց, ընդհակառակը՝ զայրացրեց ամեն նախադասությունից հետո հնչած միտքը, թե Հրանտն իր եղբայրն է, ընդհանրապես հենց հայի մասին էր խոսում, այդ եղբայր բառը կպցնում էր...
Պարտադիր է երկար մտածել այս կարգի հանդիպումներ կազմակերպելուց առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/margarit.yesayan/posts/816828371712761?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել