Շատերն են աշխարհի վերջի մասին տեսություններ առաջ քաշել: Դրանց մի մասն անմիջապես հերքվել է, ծաղրվել, իսկ մի մասը մարդկանց մոտ որոշակի նախապաշարմունքների առիթ է դարձել: Ստորև կքննարկենք ամեանտարածված տեսություններն ու աշխարհի վերջի հնարավոր տարբերակները:
1. Ապոկալիպսիսի մասին Աստվածաշնչի գլուխը
Աստվածաշնչի ավետարաններից հայտնությունը պատմում է քրիստոնյաների շրջանում տարածված ապոկալիպսիսի ամենահայտնի տարբերակի մասին: Մարդիկ շատ վաղուց են վիճում ՝ Աստվածաշնչյան պատմություններից որոնք են սիմվոլիկա և որոնք պետք է բառիս բուն իմաստով հասկանալ : Քանի որ վերը նշված գլուխը լի է երկիմաստ ու խրթին նկարագրություններով ու հայտարարություններով, տարբեր մարդիկ են գլուխ ջարդել նրանում գրված տողերի իսկական նշանակությունը հասկանալու համար: Ամեն դեպքում կոնսենսուս կարծես թե գտնվել է: Շատերը հավատում են, որ վերջին օրերին կհայտնվի մի կեղծ մարգարե (անտիկրիստ) ում մարդիկ կուրորեն կհետևեն: Նրան կհաջորդի երկրի կործանումը, որը կլինի տարբեր եղանակներով: Մարդիկ կճաշակեն երկրաշարժեր, կտանջվեն սովից ու բնության այլ աղետների զոհը կդառնան: Այս ամենից հետո անտիկրիստը կիշխի աշխարհը որոշ ժամանակ մինչև որ չարի և բարու կռվում կհաղթի Քրիստոսը: Կտակարանում իրականում չի խոսվում այս ամենի կոնկրետ ժամանակահատվածի մասին, բայց հավատացյալները պնդում են, որ աշխարհի վերջը մոտ է:
2. Կալի Յուգան
Հնդկական այս ցիկլիկ համակարգը բաղկացած է չորս ցիկլից՝ երկաթե դար, բրոնզե դար, արծաթե դար և ոսկե դար: Այս համակարգը նրանք ընդօրինակել են Վեդիկ քաղաքակրթությունից, որտեղ ըստ լեգենդի աստվածամարդ Մանուն ասում է, որ բոլոր այս ցիլկերը իրար հետ միասին կտևեն 24000 տարի: Կալի Յուգայի ժամանակաշրջանը կոչում են նաև ստվեարային ազնվության դարաշրջան, և այն սկսվել է ՔԱ 10.800 թվականի, հունիս ամսին (ամառային արևադարձին), երբ արևը համընկնում էր գալակտիկայի կենտրոնի հետ: «Վերադարձը դեպի լույսը» ըստ լեգենդի կլինի շուտով: Այն պետք է լինի ամենաուշը 2012թ.-ի ձմռան արևադարձի ժամանակ:
Կալի Յուգան հայտնի է, որպես սատանա և որոշ աղբյուրներ ասում են, որ նրա դարաշրջանի ժամանակ մարդկանց մոտ ուժը, հիշողությունը, ճշմարտությունը, ներողամտությունը և հարգանքը հետզհետե անհետանալու են ամեն անցնող օրվա ընթացքում: Սարսափելի են տարածվելու ամբողջ աշխարհով: Սովը, դժբախտությունը և սարսափը կիշխի ամենուրեք և մարդիկ կտառապեն այդ ամենից: Այս դարաշրջանի մարդիկ կլինեն ծույլ, անբարտավան և ագահ: Կալի Յուգայի վերջը կբերի Կալկիի վերջին վերադարձը, ով նրան կհաղթի մեծ ճակատամարտում և կվերականգնի աշխարհի բնականոն ընթացքը:
3. Ժամանակայն ալիքը՝ զրոն
Առաջին Չինգը, կամ փոփոխությունների գրիքը բաղկացած է 64 հեքսագրամներից, որոնք վեց գծանոց գծանկարներ են՝ կազմված երկու տեսակի գծերից: Այդ պատկերները կարող են ունենալ գուշակի հատկություններ: Որպեսզի ստանան երկու հեքսագրամներից մեկի տարբերությունը մյուսի նկատմամբ, կոպեկ են գցում: Տերենս և Դենիս Մկքեննաները ասում են, որ առաջին Չինգը օգտագործվել է որպես 13 ամիս ունեցող լուսնային օրացույց՝ որի 64 հեքսագրամների 384 գծերը ունեն 13 ամիսների դերը:
Սա իսկապես բավականին իրական թեորիա է ժամանակի մասին, որի միջոցով կարելի է գուշակել թե ժամանակի մեջ երբ ինչ կարևոր բան կկատարվի: Որպեսզի այդ հաշվարկը կատարվի, Պետրոս Մեյերը մշակել է մի համակարգչային ծրագիր և անվանել ժամանակային ալիք զրո: Մկքեննին հավատում է, որ հնարավոր է ժամանակի ընթացքում ինֆորմացիայի հոսքեր լինեն և հետևաբար հայտնագործությունները կլինեն նանովայրկյանների ընթացքում: Այս մեթոդը չի ասում, որ աշխարհի վերջ է լինելու, բայց ակնարկում է, որ մոտ ապագայում մարդկության պատմության մեջ բեկում է մտնելու:
4. Երրորդ համաշխարհային պատերազմը
Համաշխարհային պատերազմ կարող է կոչվել այն պատերազմը, որտեղ երկու մայրցամաք և ամենաքիչը 20 երկրներ ընդգրկված են պատերազմում ընդանուր թշնամու դեմ:
Շատերն են պնդում, որ Ամերիկայի ագրեսիվությունը՝ մասնավորապես Իրաքի պատերազմը և Համաշխարհային առևտրի կենտրոնների վրա կատարված հարձակումները այդ պատերազմի սկիզբնաքարերն են: Իսկզբանե մոտ 40 երկրներից բաղկացած կոալիցիա կար, որը համախմբված էր Իրաքի կոնֆլիկտի և ռազմական գործողությունների շուրջ: Արդեն 2010 թվականի օգոստոսին միայն ԱՄՆ-ի կողմից 4415 իսկ ամբողջ կոալիցյաի կողմից 4733 զինվոր էր մահացել պատերազմում: Նշեմ նաև, որ պատերազմի սկզբից մինչ այօր մոտ 224 ԱՄՆ քաղաքացիական է մահացել Իրաքում: Մասնագետները պնդում են, որ ամերիկյան ցիկլում հաջորդը Իրանն է: Իսկ Իրանը շատ տարբեր է Իրաքից: Այստեղ ցրված խուժանի փոխարեն Արևմուտքը կբախվի 1 միլլիոնանոց կազմակերպված բանակի հետ և պատերազմն ահարկու կլինի: Չարագույժ կանխատեսում կա, որ Իրանի վրա հարձակումը կխրտնեցնի մահմեդական աշխարհը և պատերազմը կտեղափոխվի կրոնական հարթություն:
5. Ինտերնետային բոտեր
Սա մի համակագ է, որը արագ կարդում է ինտերնետի աբողջ նյութերը և դրանց միջև ընդհանրություններ գտնում: Այն ընդհանրացնում է ինտերնետային նյութերն ու դրանց կարդացող մարդկանց բնավորությունները: Այս համակարգը սկզբնավորվել է 1997 թվականին և իսկզբանե դրա իմաստը եղել է Արժեշուկաներում կանխատեսումներ անելը: Սակայն այս համակարգը ունակ է նաև կանխատեսել ապագա դրսևորումները՝ հիմնվելով նոր հոգեբանանկան հետազոտությունների և այլ թեորիաների վրա: Այն կարողանում է հաշվի առնել ամբողջական խմբերի առանձնահատկությունները: Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ այս համակարգը շատ տարբեր ինտերնետային որոնումներ է հաշվի առնում և կարողանում է այդ որոնումներին ճիշտ էմոցիոնալ գնահատական տալ: Այն կարող է լինել ինտերնետային գուշակ, քանի որ նա ունի շատ մեծ հնարավորություններ և կարող է շատ ճշգրիտ գնահատականներ տալ:
Ընդանուր առմամբ եղել են վեց վեբ բոթ հաշվետվություններ, որոնցից առաջինը դուրս է եկել 1997թվականին, իսկ վերջինը 2010 թվականի մարտի 12-ին: Ասում են այն կարողացել է ճիշտ գուշակել 2001 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած սարսափելի դեպքերը և նաև Կոլումբիա տիեզերանավի աղետը: Այս Վեբ բոթը գուշակել է նաև այս տարվա մագնիսական փոթորիկները:
Այն գուշակում է, որ 2012-ին մոլորակը չլսված ու չտեսնված աղետի առաջ է կանգնելու, որը շատ հնարավոր է արտահայտվի մագնիսկան բևեռների տեղերի փոփոխությամբ: Դրան կհաջորդեն ատոմային փոքրիկ պայթյունները, իսկ 2012-ի վերջին ամիսը մահաբեր կլինի Երկիր մոլորակի համար:
6. Գալակտիկայի գծային հավասարություն
Այս տարվա դեկտեմբերի 21-ին արևն ու Ծիր Կաթինի սև անցքը մեկ գծի վրա կհայտնվեն: Տեղի կունենա մի երևույթ, որը կրկնվում է 36 տարին մեկ՝ արևը, լուսինը և համաստեղության մյուս մոլորակները կհայտնվեն մեկ գծի վրա:
Այսպիսի գիշերային տեսարանը շատ կարևոր դեր է խաղացել մայաների տիեզերաբանության և հոգևոր առասպելաբանության մեջ: Շատերը ասում են որ, եթե բոլոր մոլորակների գրավիտացիոն դաշտերը համընկնեն արևի և գալակտիկայի կենտրոնի սև աստղի հետ, ապա արդյունքում երկրաշարժեր, փոթորիկներ, ջրհեղեղներ կլինեն: Շատերը հավատում են, որ հնարավոր է երկիր մոլորակը ձգվի դեպի սև անցքը և կորչի նրա հզոր գրավիտացիոն դաշտում:
7. Երկրաչափական հակասություն
Երկրաբան Գրեգ Բրեյդենը պարզել է, որ անցած 2 հազարամյակների ընթացքում երկրագնդի մագնիսական դաշտի հզորությունն ընկել է 38 տոկոսով, և դրա նվազման տեմպը անցած դարի ընթացքում բարձրացել է 6 տոկոսով: Հետևաբար, մագնիսական դաշտի հզորությունը գնալով նվազում է, և ի վերջո այն լրիվ կբացակայի, ու այդ ժամանակ բեևեռները կփոխեն իրենց բևեռայնությունը: Այնուամենայնիվ հայտնի չէ, թե այս անկման արագությունը կշարունակի աճել, թե ոչ: Պարզվում է, որ մագնիսական բևեռները տեղերով վերջին անգամ փոխվել են սրանից 780,000 տարի առաջ: Այսպիսի երևույթի հաճախականությունը տատանվում է սկսած հազար տարուց մինջև 35 միլլիոն տարի: Երբ այն տեղի ունենա, կողմնացույցը տարբեր ուղղություններ ցույց կտա, կապված նրանից, թե որտեղ ես կանգնած: Հնարավոր է, որ մագնիսական դաշտը լիովին բացակայի մի քանի հազար տարի՝ մինչև որ, բևեռների փոփոխությունը տեղի ունենա:
Այս փոփոխության հետևանքները դժվար է կանխատեսել: Որոշ տեսությունների համաձայն այն չի ազդի մարդկության վրա, սակայն դա հաստատ չէ: Երբ այդպիսի բան պատահի (բևեռները փոխվեն), երկրագնդի բնակչությունը կմնա առանց էլեկտրական սարքերի: Այդ ընթացքում, երկիրը անպաշտպան կլինի արևից և ռադիացիայով լիցքավորված կյանքի համար վտագավոր տարրերից: Արդյունքը կլինի այն, որ երկրագնդի մակերևույթին հասնող ռադիացիայի մակարդակը կբարձրանա: Իրականում դա կբարձրացնի մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը, բայց բոլոր մարդիկ չեն մահանա ռադիացիոն թունավորումից:
8. Համաճարակ
Համաճարակն այն երևույթն է, երբ միաժամանակ բազում մարդիկ վարակվում են որևէ վարակիչ հիվանդությամբ: Այն կարող է մեծ խառնաշփոթի վերածվել, եթե լայն աշխարհագրական տարածքներով է տարածվում: Մարդկության պատմության հայտնի համաճարակներից են միջնադարյան ժանտախտի համաճարակը (1300-1400), գծավոր տիֆի համաճարակը (1501-1587), որովայնի տիֆի ու դեղին հարբուխի համաճարակne8y (1865-1873) և լայնատարած ՁԻԱՀ-ը մեր օրերում:
Իհարկե համաճարակները երբեք հնարավոր չէ կանխատեսել, բայց շատերի մոտ հավատամք կա, որ մի մեծ համաճարակ է լինելու, որը հանգեցնելու է ապոկալիպսիսի: Mեր օրերում հատկապես համաճարակների վտանգը մեծ է, քանի որ մարդիկ ավելի հաճախ են սկսել ճամփորդել: Հիշո՞ւմ եք ինչպես տարածվեց թռչնագրիպը: Այն տարածվել էր գրեթե բոլոր մայրցամաքներում: Մեծ է նաև վտանգը, որ պատերազմներից մեկի ժամանակ բիոլոգիակակն զենք կկիրառվի, ինչը վերջի սկիզբը կլինի:
9. Հզոր հրաբուխ
Աշխարհում այժմ կա մոտ 500 ակտիվ հրաբխային խառնարան, որոնցից երեքը իսկապես կարող են հզոր ժայթքում ունենալ: Դրանք այն հրաբխերն են, որոնք ըստ հրաբխային վտագի ինդեքսի ունեն 8-րդ կարգի գնահատական: Այսդպիսի հրաբուխը կունենա ավելի հզոր ժայթքում, քան թե պատմության մեջ տեղի ունեցած հազարավոր այլ հրաբխեր: Աշխարհագրագետները կարծում են, որ հաջորդ այդպիսի ժայդքումը կլինի ԱՄՆ-ում: Երկրաշարժերը սպսվող հրաբխային ժայթքման ցուցիչներ են: Յելոուսթոնի (ԱՄՆ) տարածքում ամեն տարի մոտ 1500 երկրաշարժ է լինում: Այս խառնարանի վերջին ժայթքումը եղել է մոտ 640,000 տարի առաջ, և եթե այն այժմ նորից ժայթքի, ապա ԱՄՆ-ի բնակչության կեսը կմահանա, իսկ երկրագնդի կլիման մի քանի տարով կխախտվ: Մթնոլորտ արտանետված հրաբխային մոխիրը կհանգեցնի ողջ աշխարհում ահռելի գյուղատնտեսական վնասների, որի արդյունքը կլինի լայնատարած սովը: Յելոսթոնի ժայթքումը մթնոլորտ կարտանոտի 200,000 միլլիոն տոննա ծծմբական թթու, որի արդյունքը թեորիապես կարելի է համամտել միջուկային պատերզմի հետևանքների հետ:
10. Արևային փոթորիկ
2010 թվականի օգոստոսին, ՆԱՍԱ-ի գիտահետազոտական կետրոնի հաշվետվությունում ասվում էր, որ 2012 թվականին սպասվում է արևային փոթորիկ: Ամեն 11 տարին մեկ մագնիսական դաշտերի փոփոխություները բերում են նրան, որ երկրագնդի ուղղությամբ արևային լիցքավորված տարրերի տարափ է տեղում: Դա արևային փայլատակման, կամ պսակային զանգվածի արտանետման արդյունք է: Արևային փայլատակումը արևի մակերևույթից մագնիսական էներգիայի արտանետում է, որը զուգորդվում է էլեկտրոմագնիսական ռադիացիոն պայթյուններով:
Արևային փոթորիկների արդյունքը կլինի էլեկտրեներգիայի սպասարկման համակարգերի խանգարումը: Դա իրենով ապոկալիպսիսի չի բերի, սակայն դրա արդյունքը շարված դոմինոների ազդեցության կհիշեցնի: Շղթայի մի օղակի խափանման դեպքում, մարդիկ կզրկվեն օդորակավորման/տաքացման համակարգերից, ու սառնարանի աշխատանքից, ինչպես նաև կխափանվի հեռախոսի սպասարկումը և նավիգացիոն համակարգերի աշխատանքը: Շատ տեղերում չի լինի հոսող ջուր և կխափանվեն երկրագնդի շուրջ պպտվեղ արհեստական արբանյակները: Մագնիսական փոթրիկները վնասում են նաև կարբոնային էներգետիկ ռեսուրսների խողովակատարրերի աշխատանքին, որը նույպես վատ հետևանքների կարող են հանգեցնել: