Ինչպես գիտեք, այս տարի տեղի ունեցավ Դիլիջանի միջազգային դպրոցի բացումը: ՀՀ կրթական ոլորտում սա մեծ առաջընթաց էր: Շնորհալի աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի երեխաները կազմում են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների բաժինը կկազմի մոտ 30%։ Ուսուցման ծրագիրն իրականացվում է առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային բակալավրիատի դիպլոմ) ծրագրով: Արդեն իսկ 2017թ.-ին Դիլիջանի միջազգային դպրոցում կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը՝ IGCSE (Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր ատեստատ) ուսումնական ծրագրով: Նորաթուխ միջազգային դպրոցն արդեն հասցրել է դառնալ նաև Համաշխարհային միացյալ քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ է տալիս սաներ համախմբել աշխարհի ավելի քան 100 երկրներից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/khachatrian.jor?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել