Աշունը թերևս իմ ամենասիմվոլիկ եղանակն է: Կտրուկ փոփոխություն զգեստապահարանում, գրապահարանի ողջ պարունակությունը հայտվում է գրասեղանիս, ու տնային հագուստիս մեջ մի զգալի դետալ` տաք սրբիչից գուլպաներ ` նույն ամառային հանդերձանքիս հետ: Երեկոյան լամպս կրկին գործարկվում է ` լուսային օրվա կարճանալու պատճառով: Առիթ էր, որ փոշին սրբեի:
Չնայած օրվա երանգները չեն փոխվել, աշունն իրեն զգացնել տալիս է : Сквозняк-ների եղանակը ինձ չոր հազ է պարգևել: Ու էդպես ես ամեն օր ...Արթնանում ես դեռ մութ քաղաքում, աշուն խորհրդանշող պիջակդ հագնում ` ամառային զգեստի վրայից ու համալսարան հասնելու ողջ ճանապարհին փորձում ամեն կերպ աշուն գտնել,,ըհը մի հատ էլ դեղնած տերև:

Նյութի աղբյուր՝ http://angie-mime.livejournal.com/63919.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել