Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող բաց հանքում իրականացվող աշխատանքները և պարբերաբար տեղի ունեցող պայթեցումները երկար ժամանակ է՝ վտանգում են 17-րդ դարի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու գոյությունը:
400-ամյա եկեղեցին Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական տարածքում՝ Հին Ագարակում է գտնվում (ներկայիս Ագարակ քաղաքից 7 կմ հեռու): Խորհրդային տարիներին հանքի բաց շահագործման արդյունքում ամբողջովին խախտվել է հողաշերտի պահպանական գոտու ռեժիմը, եկեղեցին հայտնվել է մոտ 17 մետր բարձրություն ունեցող լանջի եզրից 2-3 մետր հեռավորության վրա:
Ագարակի կոմբինատի բաց հանքի ընդլայնման հետևանքով՝ այս պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող եկեղեցին հայտնվել է անմխիթար վիճակում: Որքանով որ ես եմ տեղյակ, պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետը խնդրի մասին տեղյակ է պահել ՀՀ մշակույթի նախարարությանը: Մարզ այցելած հանձնաժողովը կոմբինատի տնօրինության հետ եկեղեցի այցելելուց հետո ձեռնարկությանը որոշակի պահանջներ է ներկայացրել, բայց այսօր արձանագրում ենք, որ որևէ պահանջ չի ներկայացվել կամ պարզապես չի կատարվել որևէ պահանջ: Առաջարկվել էր, որ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին տեղափոխեն Ագարակ քաղաքի տարածք: Այդ առաջարկին համակարծիք են եղել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի մասնագետները:
Ըստ Էկոլուրի (12 ապրիլի 2013թ.)` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանքաքար արդյունահանել XV-XVI դարերի բազիլիկ եկեղեցու տակից: Բաց հանքի տարածքում գտնվող եկեղեցու տակ զբաղեցնող պաշտպանիչ բնամասում առկա է 2995.0 հազար տոննա հանքաքար, որտեղ պղնձի պարունակությունը 0.237% է, իսկ մոլիբդենինը` 0.028%:
Այս մասին նշված է Ագարակի բաց հանքի ընդլայնման աշխատանքային նախագծում: Կոմբինատը պարտավորվել է պետբյուջե փոխանցել 400 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, որպեսզի եկեղեցին տեղափոխվի Ագարակ քաղաք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=882503165123534&set=a.143995108974347.18054.100000915757085&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել