Նարինջ, կիտրոն, գրեյփֆրուտ օգտագործող անձինք ավելի պաշտպանված են քաղցկեղից՝ հատկապես ստամոքսի, քանի որ C վիտամինն ու այլ նյութերը պաշտպանական դեր են կատարում օրգանիզմում։
Ցորեն. Այն կանայք, ովքեր հետևողականորեն ցորեն և դրա բնաթելերից կազմված սնունդ են գործածում, ավելի պաշտպանված են կրծքագեղձի քաղցկեղից։
Հազար. Հազարի բոլոր տեսակներր, ինչպես նաև աղցաններր, ստամոքսր պաշտպանում են քաղցկեղից։
Լոլիկ. Լոլիկ գործածող տղամարդիկ ավելի պաշտպանված են շագանակագեղձի քաղցկեղից:
Սպանախ. Սպանախ սիրողները պաշտպանված են մաշկի, ստամոքսի և թոքի քաղցկեղից։
Դդում. Նկատելի է, որ քաղցկեղ չունեցողների զգալի տոկոսն առատ դդում են օգտագործում։
Կաղամբ. Կաղամբի բոլոր տեսակները մեզ պաշտպանում են թոքի, հաստ աղիքի, կրծքագեղձի, ձվարանների և շագանակագեղձի քաղցկեղից։
Մածուն. Այն նույնպես պաշտպանում է մեր մարսողական համակարգը քաղցկեղից։
Սխտոր. Չինացի գիտնականների ուսումնասիրություններից մեկը հաստատում է, որ սխտորի սպառումը մեր ստամոքսր պաշտպանում է քաղցկեղից։
Ստեպղինի կանոնավոր օգտագործումր պաշտպանում է հաստ աղիքի, շագանակագեղձի, շնչափողի, թոքերի քաղցկեղից (նույնիսկ ծխողների մոտ)։
Թեյ. Մարսողական և միզային համակարգերը քաղցկեղից կպաշտպանվեն օրական 2 գավաթ որևէ տեսակի թեյ օգտագործելու դեպքում: Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: