Yesem.am-ը գրում է.

«X Factor» նախագծի ֆինալիստ Նարեկ Վարդանյանը մշտապես աչքի է ընկել իր արտիստիզմով: Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտի ուսանողը ծնվել է Հայաստանում, սակայն փոքր տարիքում մեկնել է Ռուսաստան, իսկ հայրենիք վերադարձել է նախագծին մասնակցելու նպատակով: Հայաստանում նա ապրում է մորաքրոջ տանը:

Նրա խոսքով՝ նախագծից հետո պետք է վերադառնա Մոսկվա, որպեսզի ստանա դիպլոմը, ապա վերադառնա Հայաստան ու շարունակի աշխատել այստեղ: «Ամեն ինչ պետք է անենք, որ Անդրեի աշխատանքը ջուրը չգնա: Նա 6 ամիս ապրել է մեզանով»,- ESem.am-ի հետ զրույցում նշեց Նարեկն ու հավելեց, որ ուսումնական հաստատությունում ըմբռնումով են մոտենում իր 6 ամսվա բացակայությանը:

«Եթե «X Factor»-ը չլիներ, ո՞վ ինձ կթողներ այսքան ժամանակ մնալ այստեղ:) Նախագիծը դասերիս չի խանգարում, որովհետև այդ գծով եմ սովորում, ու ինստիտուտում ուրախ են, որ իրենց ուսանողն առաջ է գնում՝ էական չէ՝ իր հայրենիքո՞ւմ, թե՞ Ռուսաստանում»:

Սովորելուն զուգահեռ 22-ամյա երիտասարդը Ռուսաստանում աշխատել է կարաոկե ակումբներում՝ որպես հնչյունային ռեժիսոր, բեք-վոկալիստ, հաղորդավար: 

Նարեկի խոսքով՝ հայտնիությունը ոչինչ չի փոխել իր մեջ: «Ես 6 տարեկանից երազել եմ երգել մեծ բեմերում, սակայն հայտնիությունը ոչինչ չի փոխել իմ կյանքում այն առումով, որ «աստղային հիվանդություն» չունեմ: Փոքր տարիքում շատ էի մասնակցում մրցույթների և շատ եմ հանդիպել ռուս արտիստների՝ Բասկովին, Կիրկորովին և այլոց: Իրենք միշտ բարձր էին պահում իրենց, վերևից էին նայում մյուսներին: Ես նայում էի նրանց ու ինքս ինձ ասում՝ եթե հայտնի մարդ դառնամ, կյանքում ինձ էսպես չեմ պահի: Ուղղակի ինձ հաճելի է, ժողովուրդն ինձ սիրում է, ուրախանում եմ, որ դրսում մարդիկ տեսնում են ինձ, նայում աչքերիս ու ժպտում»,- ասաց նա:

Նախագծի շրջանակներում Նարեկն իր լավագույն կատարումները համարում է «Կնքահայրը» ֆիլմի սաունդթրեքը, Հայկի հետ զուգերգը, «Իմ սերը քեզ»,  «Արի, արի» երգերը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել