Եթե ուզում ես ունենալ այն, ինչ երբեք չես ունեցել , սկսիր անել այն, ինչ երբեք չես արել:
***
Ամբոխը միշտ մեղադրում է այն մարդկանց,ովքեր  կյանքում ինչ-որ բանի են հասել:  Հարևանը միշտ չարախոսում է  իր կողքի բնակարանում ապրող բնակչի մասին, որն ունի շքեղ մեքենա և լավ կահավորված տուն :
Իրականում շատ եմ կրկնել ու էլի կասեմ . ցանկացած մարդ արժանի է այն ամենին, ինչ ունի :  Մինչ չարախոսելն ու վատաբանելը նախ պետք  է սեփական անձի մասին  մտածել :  Միգուցե ձեր  հարևանը իր շքեղ մեքենային հասել է ոչ ազնիվ ճանապարհով, բայց փաստը մնում է փաստ ՝ նա շքեղ մեքենա ունի : Իսկ դուք ապրում եք ձեր խղճուկ կյանքով ու  ուրիշ ոչինչ չեք անում, բացի չարախոսելուց :

 Շատ դեպքերում մենք ինքնրս թունավորված մեր նախանձի թույնից  դիմացինին դարձնում ենք անազնիվ ու փորձում   ՛՛արդադարցնել՛՛ նրա հաջողությունները : Բայց  հավատացեք, որ    իրականում շատ մարդիկ այդ ամենին հասել են սեփական խելքով, աշխատասիրությամբ  , ճիշտ պահին ճիշտ տեղում լինելու ունակությամբ :
Գրառումս , սակայն , սրա մասին չէ : Սա համարեք որպես նախաբան : Անցնենք գրառման բուն մասին :
  Բոլորս էլ  շքեղ կյանք ենք ուզում. իսկ ինչու՞ չուզենալ : Ոչ մեկ չէր հրաժարվի բարձր վարձատրվող աշխատավարձից,  լավ ու հարմարավետ    բնակարանից ու  լավ մեքենայից :
Ինչու՞ ձեր հարևանը ունի շքեղ մեքենա, իսկ դուք ՝ ոչ :   Ի՞նչ է պետք անել, որպեսզի հասնել հաջողության : Այ սրա մասին եմ ուզում այսօր խոսել :
Պատասխանը շատ պարզ է : Ընդամենը  մի  կարճ  նախադսություն .  թռիր քեզնից բարձր : Վերջ, այսքանն է :  Սա վերաբերում է   կյանքում կատարվող ամեն ինչին :
  Դուք ուզում եք ունենալ հիանալի մարմնի կառուցվածք : Դուք այն չեք ունենա , քանի դեռ ոչինչ չեք արել :  Եթե դուք սկսեք  անընդհատ աշխատել ձեզ վրա , ստիպել ձեզ հրաժարվել ինչ-ինչ  սիրելի , բայց վնասակար սովորություններից ՝ դու կհասնեք ձեր ուզածին : Բայց նախ և առաջ պետք  է ինքներդ ձեզ դեմ գնաք : Մինչև ինքներդ ձեզ դեմ չգնաք ՝ ոչինչ չեք ունենալու :
Ուզում եք հետագայում լավ աշխատա՞նք ունենալ . լավ են վարձատրվում իրոք լավ մասնագետները : Իսկ դրա համար պետք է  ունենալ լավ կրթություն . սկսեք լավ սովորել այսօրվանից  : Երբեք ժամերով չե՞ք պարապել , չե՞ք աշխատել ձեր թույլ կողմերի վրա , ուրեմն դուք պիտի դա անեք : Դուք պետք է ստիպեք ձեզ սովորել  էլ ավելի լավ :
Երբեք առավոտյան  շուտ չե՞ք արթնանում : Ուրեմն ստիպեք ձեզ արթնանալ:
Անընդհատ ուշանու՞մ եք : Այլևս մի ուշացեք:
Առավոտյան չե՞ք նախաճաշում : Սկսեք նախաճաշել:
Ու այսպիսի հազարավոր օրինակներ :
Թվում է թե ասածներս հիմարություն են , կապ չունեն  սկզբնական ընտրած թեմայի հետ : Բայց իրականում ինքդ քեզ դեմ գնալը հենց քեզնից բարձր թռնելն է :  Երբ դու սկսում ես անել այն ամենը, ինչ երբեք չես արել ՝ թռնում ես քեզնից բարձր:
Մի վախեցեք ձեր առջև բարձր նպտակներ դնելուց : Հակառակը, անընդհատ ձգտեք բարձրին ու ամեն ինչ արեք , որ հասնեք դրան : Ամենակարևորը սեփական անձի մեջ աշխատասիրություն ձևավորելն է , իսկ սա, իրականում, բարդ աշխատանք է  : Ինչպես վերջերս ընկերներիցս մեկը նշեց ՝  աշխատասիրությունը նույնպես  ձիրք է , որը պետք է ճիշտ օգտագործել : Եթե այն չկա ՝ կարելի է նրան ուղղակի ստեղծել:
 Երբ դուք դեմ գնաք սեփական վատ սովորություններին,  բնավորության վատ գծերին, ձեր առջև դնեք շատ դժվար ու ձեզ համար շատ բարձր նպատակներ , ստիպեք ձեզ աշխատասեր դառնալ ու   անընդհատ գնաք դեպի ձեր նպատակը ՝ կհասնեք նրան :
...ՈՒ կունենաք հարևանի  պես ոչ թե մեկ մեքենա , այլ ՝ երկու : Ձեր բնակարանը կահավորված կլինի շատ ավելի լավ ու դուք ամեն առավոտ ոչ թե կմռթմռթաք ձեր հարևանի ետևից, այլ  ուղղակի կժպտաք. չէ՞ որ անհաջողակից դուք դարձաք հաջողակ ու երջանիկ մարդ  : Դուք կարողացաք ու արեցիք դա , դուք դարձաք այն , ինչի մասին ժամանակին վախենում էիք նույնիսկ մտածել:
Ահա և այսքանը :   Արեք այն ամենը, ինչ  երբևէ չեք արել  բոլոր հարցերում : Ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Հաջողություն եմ մաղթում :

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել