Արդեն մի քանի օր է, տպագիր և էլեկտրոնային մամուլին չէի հետևում, ոչ մի տեղեկություն չունեի վերջին օրերի ներքաղաքական անցուդարձից, այսօր մի քիչ կարդացի և իմացա, որ ոչ իշխանական ուժերը հաջորդ հանրահավաքի օրը չեն հայտարարել, նաև իմացա, որ ըստ ոմանց՝ բուն ներքաղաքական գործընթացները տեղի են ունենում ընդհատակում: Ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ ոչ իշխանականները գտնվում են ինքնակառավարման ճգնաժամի մեջ, հարթակը, թվում է, զբաղված է, բայց՝ դատարկ, ելույթները, թվում է, հնչում են, բայց՝ անեկդոտատիպ, քարտեզների մասին ընդհանրապես մոռացել են, հետագա քայլերի մարտավարության և ստրատեգիայի մասին ևս չեն հիշում: Այս ամենը ոչ նորություն է, ոչ անսպասելի և ոչ էլ՝ արմանք-զարմանք բան, այս ամենը շատ կանխատեսելի էր և կարծես բազմիցս ապրված եւ վերապրված: Միակ բանը, որ տխրեցնում էր տաս-տասնչորս տարի առաջ և տխրեցնում է նաև այսօր, այն է, որ մեր ժողովրդի մի հատվածին կրկին փորձում են օգտագործել իրենց նեղ-անձնական, շատ նեղ-քաղաքական շահերի համար: Իրականում, չափազանց վտանգավոր է չիմանալը, որ անկախ այս կամ այն շահից, այս կամ այն գործընթացից, կարևորը՝ ՄԱՐԴՆ է, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, և ոչ իշխանականներն առաջին հերթին պարտավոր են սա հիշել ու չմոռանալ, որովհետև այդ նույն ՄԱՐԴԸ շատ արագ է տեսնում և հասկանում, թե իրականում ինչի համար են իրեն բերում հրապարակ և թե ինչու միայն բերում են հրապարակ, ինչու են ելույթները կարդում մեկն արդեն ձանձրալի առոգանությամբ, մյուսը՝ ձանձրացնելու ճանապարհին է: Մեկը՝ սահուն անցնում է կրկնությունների դաշտ, մյուսն արդեն հասցրել է քամուն տալ իր երբեմնի անունը:
Ինձ արդարացիորեն կհարցնենք, բա իշխանությունը էս գործում անելիք չունի՞... Իհարկե, ունի. և՛ առաջին հերթին իշխանությունն ունի, և՛ այդ անելիքն իշխանության ամենօրյա գործն է, ամենօրյա գործը պիտի լինի մարդկանց խնդիրները լուծելը, հասարակության բոլոր շերտերին բավարարող օրենքների ընդունումը, չինովնիկների ամենօրյա աշխատանքը՝ հանուն նույն ՄԱՐԴՈՒ բարեկեցիկ կյանքի և ապագայի:
Այսքանը՝ թերևս լրջորեն, իսկ եթե ավելի «լուրջ», հիմա կբացեմ փակագծերը և մի գաղտնիք կասեմ ճճճճ, վստահ եմ, չեք մոռացել, որ ոչ իշխանականների երկրորդ, ու առայժմ, վերջին հանրահավաքը տեղի ունեցավ այն օրը, երբ ես և ամուսինս մեր հարազատների, բարեկամների ընկերների մեծ շրջանակում նշում էինք մեր ամուսնության երեսունամյակը: Այդ միջոցառումից առաջ ինձ լրագրողները հարցնում էին՝ դու՞ք եք հանրահավաքի օրը վերցրել, թե՝ ոչ իշխանականները վերցրել են ձեր օրը:
Դե, ուրեմն, եթե այդ տրամաբանությամբ առաջ գնանք, ուրեմն, ոչ իշխանականների հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մեր ամուսնության հաջորդ տարելիցին ճճճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=792587150803550&set=a.137073213021617.26254.100001568187508&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել