Քանի որ երեկ կիսատ-պռատ էի նայել ելույթները, էսօր առավոտյան նորից նայեցի ուշադիր:
Շատ հետաքրքիր բաներ տեսա:
Նախ, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհանիսյանը և Գագիկ Ծառուկյանը տարբեր նպատակներով են հայտնվել հարթակին:
Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակն է Ռուսաստանին ցույց տալ, որ իր նման Ռուսաստանին նվիրված մարդ չկա: Ելույթի 27 րոպեից 17-ը ուղղված էր էդ թեմային, 5 րոպեն՝ ոչինչ չասելուն, էն մյուս 5 րոպեն՝ վատ որակի հումոր:
Գագիկ Ծառուկյանի նպատակն էր ցույց տալ, որ երկրի տնտեսական վիճակը վատացել է 2009թ-ից հետո՝ այսինքն Սերժ Սարգսյանի օրոք: Կարծում եմ հաջորդ միտինգներին կամաց-կամաց կհիշացնի Ռոբերտ Քոչարյանի երանելի ժամանակները:
Րաֆֆի Հովհանիսյանի նպատակն էր բազմահազարանոց միտինգի ժամանակ հնչեցնել ԵՏՄ-ին անդամակցելուն դեմ մարդկանց տեսակետը, ինչպես նաև եվրոպացիներին հասկացնել, որ սխալ է չօգնելը Եվրոասոցացման կողմնակիցներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bujak.yan/posts/739589599427456?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել