21tv.am-ը գրում է․

515X300

 
Քաթարի երրորդ էմիր շեյխ Համադ Բեն Խալիֆա Ալ Թանիի երկրորդ կինը՝ Մոզա Բինթ Նասեր Ալ Միսնեդը ծնվել է 1959-ին Քաթարում, ապա ընտանիքի հետ ապրել Եգիպտոսում։ 
 
947387676
18 տարեկանում ամուսության նպատակով վերադարձել է հայրենիք և ներկայում ոչ միայն Քաթարի էմիրի երեք կանանցից մեկն է, ոչ միայն 7 երեխաների՝ 5 տղաների և 2 աղջիկների մայր, այլև արաբական արքայական ընտանիքների կանանցից միակը, որը բարեգործությունից բացի այլ զբաղմունք ունի և շատ արդյունավետ գործունեություն է ծավալել երկրի զարգացման հարցում։  
Մոզա Բինթ Նասեր Ալ Միսնեդը մասնակցում է երկրի խորհրդարանի աշխատանքներին, գլխավորում է Քաթարի կրթության, գիտության և հանրային զարգացման հիմնադրմաը։ 
Քաթարի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետն ավարտած և ԱՄՆ բուհերում մասնագիտացում ստացած Մոզա Նասերը  ԶԼՄ-ների ազատ գործունեությանը նպաստող Արաբական դեմոկրատական հիմնադրամի հիմնադիր նախագահն է և 225 մլն ներդրում բերած Քաթարի գիտությունների և տեխնոլոգիաների պարկի նախաձեռնողը։ 
40101

5

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել