Մենք ապրում ենք աշխարհի ամենազարգացած ու ամենալավ երկրում, որովհետև մեր ներկայի և ապագայի համար ամեն օր կենաց մահու կռիվ են տալիս այս քաղաքական գործիչները։ Նրանք են մեր հույսը, նրանք են մեր ապավենը, նրանք են մեր իշխանությունների ահն ու սարսափը։ Հենց այս մարդկանց շնորհիվ է, որ մեր երկրում չկան օլիգարխներ, ոչ ոք ոչ մեկի բիզնեսի մեջ փայ չի մտնում, ոչ ոք մենակով շաքարավազ չի ներկրում և ոչ ոք ժողովրդին չի թալանում։ Հենց նրանց ահից է, որ իշխանական պատգամավորները աշխատանքի են գնում ոչ թե հեծանիվներով, այլ զրահապատ ջիպերով։ Այդ նրանց ահից է, որ Գալուստ Գրիգորիչն անընդհատ հումորներ է անում, որ նրանց տրամադրությունը մի քիչ բարձրանա։ Միմիայն նրանց ահից է, որ Շմայսն ԱԺ-ում գալստուկ է կապում ու այդ նրանցից ամաչելուց է, որ գեներալ Սեյրանը մինչ օրս ԱԺ-ում ոչ մի ելույթ չի ունեցել։
10. Անդեաս Ղուկասյան
Թոշակի անցած փլեյբոյի պրիչոսկով ու չափահասության շեմը վաղուց հաղթահարած կորեայի որբի հայացքով Անդրիաս Ղուկասյանի ամենամեծ քաղաքական ձեռքբերումը ընտրությունների ժամանակ կորցրած կիլոգրամներն են։ Բայց դե եթե մարդու միակ արածը զակոննի հացադուլ պահլն ա, ապա նա գուցե շատ լավ դիետոլոգ լինի, բայց բառադի ընդդիմադիր գործիչ է։
9. Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարող էր նույն հաջողությամբ իր ղեկավարած մեգակառույցի անունը դներ «Նավթաարդյունաբերողների և փող տպողների միություն», կամ «Վադալազների Միության», կամ էլ ինչու ոչ՝ «Հարեմների գլխավոր եվնու»... չէ, լավ, Համոն էդքան վատը չի... շատ էլ որ հիմա չունենալով ոչ մի լուրջ քաղաքագետ իր միությունում, իրան նախագահ ա հռչակել։ Տո թեկուզ իմպերատոր հռչակեր, մեկ է՝ բոլորը նրան հիշելու են, որպես բոլոր հնարավոր ճամբարներում եղած մեկին, ով վերջում արդեն այնքան մանրացավ, որ ընդդիմադիր ամենասուր պայքարը իրա հարևանի հետ ինչ որ չկիսած քառակուսի մետրերի համար էր վարում։
8. Գառնիկ Իսագուլյան
Մի հատ ասեք ընդդիմադիր գործիչ։ Դե մի հատ էլ ասեք Իսագուլյան։ Բանականության խորը ճգնաժամ չե՞ք ապրում հիմա։ Գիտեմ, որ ապրում եք։ Մազաթափության խնդիրներ ունեցող կուղբ հիշեցնող այս ինդիվիդը այդպես էլ չհասկացավ, որ մակընթացությունների և տեղատվությունների հետ համըթաց իր քաղաքական կողմնորոշումը փոխելով հեռու գնալ չի կարող։ Ամեն դեպքում, եթե ուզում եք մանրակրկտորեն ծանոթանալ ոչ հնչեղ անուն ազգանվամբ այս քաղաքատզրուկի անցյալին և ապագային, վերցրեք թուղթ և գրիչ, նամակ գրեք Երաժշտական փոստարկղին և պատվիրեք «Լավ օրեր, լավ օրեր իմ կյանքի, դարձել եք էջերը հուշերիս գրքի» թախծոտ կատարումը։
7. Կարո Եղնուկյան
Կարո Եղնուկյանը՝ Սամվել Ալեքսանյանի պատկերացմամբ մասսոնականության ու գրանտակերության մարմնավորում է, իսկ իր՝ Եղնուկյանին պատկերացմամբ ինքը Դ՛Արտանյանի ու Հայրիկյանի արանքում գտնվող ինչ որ բան է։ Եղնուկյանին, չնայած իր բեղուն գործունեությանը, լայն մասսաները սկսեցին ճանաչել մենակ Պարույրի մահափորձից հետո, երբ նա հիվանդանոցում դուրս չէր գալիս իր խոցված ընկերոջ մոտից (երևի սուդնո-մուդնոն էր փոխում) և իհարկե՝ Փակ Շուկայի պատին փակցված լֆիկածին հսկայական պոստեռից։
6. Րաֆֆի Հովհաննիսյան
Գրող Րաֆֆին, որ իմանար սենց պատուհաս ա գալու իրա անվան գլխին, իր գրական կեղծանունը Խոսե Իգնասիո կդներ... Չգիտեմ, թե էդ իրա լեգենդար շարֆն էր պատճառը, թե փոքր ժամանակ տարած ծանր տրավման, բայց Րաֆֆին որոշեց, որ ինքը լավ ընդդիմադիր գործիչ ա ու իրա մոտ սկսեց անձի երկատում՝ մեկ իրան Գանդիի տեղն էր դնում, մեկ Գարեգին Նժդեհի, մեկ խադավիկի, մեկ էլ Մարտին Լյութեր Քինգի։ Բայց արդյունքը նման էքստրավագանտ վարքային խառնուրդի միակն է և անողոք. Րաֆֆին նորանկախ Հայաստանի պատմության մեջ թիվ մեկ լուզերներից մեկն է՝ ընդդիմադիր գործչի ամպլուայում։
5. Արամ Հարությունյան
Դարեր անց մեր սերունդները կթերթեն Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին տասնամյակների էջերը ու նրանց համար էդպես էլ առեղծվածների առեղծվածը կդառնա, թե հանուն ինչ վեհ գաղափարի, կամ խորամանկ ինտրիգի են վախեցած դաշտամկան արտաքին տվյալներով մեկին ամեն նախագահական ընտրության մեյդան գցում ու ամեն անգամ 0 արդյունք ստանում։ Տո սերունդներն էլ հեչ, սկի ժամանակակիցները չեն հասկանում, թե Արամ Հարությունյանի դերակտարությունն ինչում է։ Մարդ ում անունն էլ սկի շատերը չգիտեն, բայց միաբերան կպնդեն, որ ավելի ախմախ ընդդիմադիրներ Տիգրան Մեծի տղուց սկսած քիչ են եղել։
4. Արամ Կարապետյան
ՀաԼգեԼի ժողովուԼդ, ընդդիմադիԼ գոԼցիչ լինելը լավ բան ա, բայց չի կաԼեԼի Լուսաստանում ապԼելով՝ Հայստան կաԼուցել։ Ու անգամ եթե եղբայրդ առաջվա պես թափով գողական դեմք ա, դու էլ սռոկ ատբիտ արած տղա ես, դրանից ավելի լավ ընդդիմադիր գործիչ չես դառնում, նամանավանդ, որ էս խուժան Լեժիմը սԼիկայաբար խուճապի մեջ չի ընկնում՝ ՓաԼաքաԼի ճամփեն փակելու քո լեգենդար աֆոԼիզմից։
3. Վարդան Սեդրակյան (Սասնա Վարդան)
Մարդ, ով հայկական ժողովրդական էպոսը դարձրեց քաղաքական ծրագիր, իսկ մետլախչիկությունը՝ ամենաբրուտալ մասնագիտություններից մեկը։ Ու ջհանդամ, որ նա էպոսը չիմանալով՝ իրեն էպոսագետ էր հորջորջում, անթրաշ ասուլիսների էր մասնակցում ու բառադի-բառադի բաներ էր խոսում, այդ ամենը կարելի էր հասկանալ ու ներել։ Աններելի է միայն, որ ընդդիմադիր դաշտի մեկ այլ ծաղրածուասիմվոլի վրա շպակլի փորձեց բարձրացնել և որ ամենասարսափելին է՝ անհաջող։
2. Նաիրա Զոհրաբյան
Ի հեճուկս այն հանգամանքին, որ նա այդպես էլ չմոռացավ 2-րդ դասարանում բառերը վանկերով կարդալը ու այդպես էլ չսովորեց գոնե իշմարով հասկացնել ստորակետի ու վերջակետի տեղը նախադասության մեջ, նա դարձավ սպարտսմեն տղերքին ու գեղեցիկ աղջիկներին միավորած կուսակցության դեմքերից մեկը։ Ու չնայած այն բանին, որ հռետորական նման տաղանդով ուրիշ ոչինչ չարժեր անել, քան բակերում «ժավել-ժավել» գոռալն է, նա դարձավ այդ կուսակցության միտինգների հռետորներից մեկը։ Այո՛, Նաիրա Զոհրաբյանը հարթակից խուճապի է մատնում ոչ միայն ռեժիմը, այլև միտինգի մասնակից ժողովուրդին ու նաև խոսափողին։
1. Պարույր Հայրիկյան
Մարդ-ֆենոմեն, ով հատկապես սլավոնական արտաքինով քիլլերների շրջանում հայտնի է, որպես «Պառույռ Պուլենեպռաբիվայեմիյ»։ Մարդ, ում հանդեպ խորհրդային ԿԳԲ-ն չի դադարեցրել որսը, անգամ խորհրդային ԿԳԲ-ի վերանալուց հետո։ Մարդ, ով լինելով Հայրիկյան, լացացնում ա այն ամենի մայրիկյանը, ինչին կպչում է։ Իրականում Հայրիկյանի միակ լավ բանն այն է, որ նրա մտքերը երբեք իրականություն չեն դառնա։ Հատկապես վերջին տարիների իր բուռն գործունեությամբ Հայրիկյանն ապացուցեց, որ ոչ միայն անկախության, այլև քաղաքական ախմախության սիմվոլ է։