Ես զարմանում եմ բոլոր էն կիսատ պռատ պաշտոնավորիկների վրա, ովքեր ատամներով կպնում են իրենց կիսաաթոռներին, դա դարձնում կյանքի փիլիսոփայություն ու վեհ հայացքով քայլում, կարծես պետության հիմնասյունն իրենք են: Ո՞վ չգիտի, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, երբ գալիս է աշխատելու ժամանակը, պետք է նամուսով աշխատել, իսկ երբ գալիս է հեռանալու պահը, պետք է նամուսով հեռանալ: Նման դեպքում մնալու այլընտրանքը շատ ավելի անարժանապատիվ է ու նվաստ:
Օրինակներ, որքան ուզեք: Անկախության բոլոր 23 տարիներին էլ նույն պատկերն է, բոլորը գիտեն որ այսինչ գերատեսչության այսինչ իշխանիկը մարած աբլիգացիա է, բոլորը խոսում են դրա մասին, բայց նա շարունակում է նստել իր աթոռիկին, մինչև դադարում է արդեն բարոյապես գոյություն ունենալ:
Թարմ օրինակ էլ կա, արդեն ինչքան ժամանակ է որոլրտի հետ կապ ունեցող բոլոր շրջանակներում ակտիվ քննարկվում է, որ Տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը պետք է հեռանա, բայց վերջինս կարծես դեռ դիմում չի էլ գրել: Իհարկե, այս տեսակը պայքարող տեսակ է, այս տեսակը պայքարելու է մինչև վերջ. մինչև աթոռիկի վերջին թելի մաշումը:
Անիմաստ պայքար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1551682681727548&set=a.1376288175933667.1073741828.100006574922339&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել