imagesNyut.am-ը գրում է․

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի բնութագրմամբ, անցած շաբաթն իսկապես լի էր քաղաքական իրադարձություններով և հատկապես արտաքին քաղաքական. «Այդ իրադարձությունների մեջ ամենակարևորը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումն էր, որը ՀՀ-ի առջև տնտեսական զարգացման լայն դռներ է բացում, ինչպես նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է տալիս: Մենք ապրանքների, աշխատուժի, ներդրումների, կապիտալի ազատ տեղաշարժի առավելություններ ենք ստանում: Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա, լինելով ՀԱՊԿ անդամ և անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանի համար այլևս լայն դռներ են բացվում իր անվտանգությունը ապահովելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նա:

Գ. Մելիքյանի հավաստմամբ՝ այդ պայմանագրով Հայաստանին որոշակի արտոնություններ են տրվում՝ առաջիկա հինգ տարիներին այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք Հայաստան ներկրման համար չեն համապատախանում ԵՏՄ-ի մաքսատուրքերին, որևէ փոփոխության չեն ենթարկվի. «Ունենք նաև մեծ քանակությամբ ապրանքնատեսակներ, որոնց համար մաքսատուրքերը շատ ավելի ցածր են ԵՏՄ-ի դեպքում»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այդ ապրանքատեսակների մասով առաջիկայում մեզ լուրջ թանկացումներ չեն սպասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել