Nyut.am-ը գրում է․
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։
Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության նկատմամբ հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել մոլորվելու արդյունքում։
Ըստ ցուցմունքի, դեպքի օրը, ժամը 20:00-ի սահմաններում գնացել է դասակի դիրք` ջուր բերելու համար: Ջրի տարան ջրով լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել դիրքի զուգարանի մոտով` նույն տեղով, որով եկել է: Քանի որ արդեն մթնել էր, վատ տեսողության պատճառով չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում և հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, որի դուռը բացելով, տեսել է չորս մարդ:
Հարցրել է նրանց՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը: Նշված մարդկանցից մեկը խոսել է «թուրքերեն» լեզվով, և ինքը հասկացել է, որ մոլորվելու հետևանքով հասել է հակառակորդի գյուղ:
Նույն պահին նշված մարդկանցից ամենաերիտասարդը դանակը դնելով իր պարանոցի շրջանին, սպառնացել է, որից հետո բջջային հեռախոսով կապվել ինչ-որ մեկի հետ: Քիչ անց ժամանել է հակառակորդի չորս զինվորական, ովքեր աչքերը փակել են անթափանց կտորով, իրեն նստեցրել «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, որի պետհամարանիշն ինքը չի տեսել, և մոտ 30 րոպե երթևեկելուց հետո մի ամայի դաշտում կանգնեցրել են ավտոմեքենան, դուրս հանել և տապալելով գետնին, ոտքերով ու ձեռքերով դաժան ծեծի ենթարկել իրեն, որից հետո «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով այնտեղ եկել է զինվորական համազգեստով մի տղամարդ:
Այնուհետև նրանք նույն կտորով կրկին կապել են իր աչքերը և նստեցրել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո հարթ ճանապարհով մոտ 20 րոպե երթևեկելով՝ հասել են երկհարկանի մի շինություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ