Press conference of ANC coordinator Levon Zurabyan«Լեռնային Ղարաբաղի ճանաչումն այս պահին, այո՛, այն քայլերից է, որն անմիջապես կպայթեցնի բանակցային գործընթացը, որովհետև, եթե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, ուրեմն այլևս բանակցելու որևէ խնդիր չի մնում, բանակցելու ոչինչ այլևս չկա: Դա կնշանակի, որ Հայաստանն իր ձեռքով կտապալի բանակցային գործընթացը»,- գտնում է Լևոն Զուրաբյանը (emedia.am)։
Նա, իհարկե, շատ լավ գիտե, թե ինչ կա բանակցասեղանին։ Նա շատ լավ գիտե, որ բանակցասեղանին դրված բոլոր այդ փաստաթղթերը վերաբերում են հայկական կողմից միակողմանի զիջումների ու նշանակում են Արցախի վերջ։ Ու հենց դրա համար էլ նա գտնում է, որ պետք է շարունակել բանակցությունները... Հետո դա կօգտագործեն ներկայիս ապազգային վարչախմբից ազատվելու համար, ապա երբ իշխանության գան իրենք, այլևս «Արցախյան գլխացավանք» չի լինի...
Խեղճ Արցախ։ Ե՛վ ձախից են խփում, և՛ աջից, և՛ վրևից ու ներքևից, դրան հավելած՝ մի լավ էլ թիկունքից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել