Ինչու՞ Ալիևը պատերազմ չի սկսի:
Ալիևը իր երկրում ստեղծել է մի իրավիճակ, որը նրան հնարավորություն է տալիս ցմահ կառավարել երկիրը և անսահման հարստանալ նավթի բերած փողերով:
Պատերազմը ունի հնարավոր երկու ելք:
Ելք 1. Ադրբեջանը պարտվում է պատերազմում և կորցնում է նոր տարածքներ: Հետևանքները. Դժգոհությունների հզոր ալիք և մեծ հավանականություն իշխանությունը և փողերը կորցնելու:
Ելք 2. Ադրբեջանը հաղթում է պատերազմում: Նախնական էյֆորիաից հետո (մոտ վեց ամիս) գլուխ են բարձրացնում սոցիալական խնդիրները: Նախկին պատճառաբանությունները չկան: Գլուխ են բարձրացնում պատերազմից հաղթանակով վերադարձած գեներալները, պահանջելով իշխանության մեջ, և բնականաբար նաև նավթադոլարների իրենց բաժինը: Սոցիալական բունտ պլյուս գեներալներ, լուրջ սպառնալիք են թէ իշխանության և թէ հարստության կորստի համար:
Այնպես, որ պատերազմը Ալիևին ոչ մի պարագայում ձեռք չի տալիս: