Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Իրանին դուրս բերեցին /ընթացքի մեջ է/ Ռուսաստանից կախվածությունից: Արդեն մոտ մեկ մի տարի է Իրանը Ռուսաստանին չի դիտարկում լուրջ գործըկեր: Արևմուտքի և Սիրիայի միջև վերջին պայմանավորվածությունները թույլ են տալիս ասելու, որ Սիրիան էլ արդեն լուրջ չի ընդունում Ռուսաստանին: Դե էդ թաղերում էլ ուրիշ երկիր էլ չկա ոնց որ, որ կապ ունենա Ռուսաստանի հետ:
Չինաստանը էնտեղ ասեց, որ փող չունի տալու մինչև գազի երեսը չտեսնի, Ճապոնիան էն գլխից էր միացել սանկցիաներին:
Տակն ի՞նչ մնաց Ուկրաի՞նա:
Էստեղ մի քիչ լուրջա, բայց ի վերջո, չգիտեմ՝ ինչ կորուստների /ժամանակավոր/ գնով, Ուկրաինան էլ դուրս կպծնի Պուտինի ձեռքից:
Էս ֆոնի վրա Ղասախստանն ու Բելառուսը օր օրի վրա նոր պահանջներ կդնեն Պուտինի առաջ, միչև ինքը կհրաժարվի իրա ապուշ եվրզական ցնորամտությունից: Դրան զուգահեռ Ռուսաստանի ներսում իրա իսկ ձեռքով ուռճացրած ազգայնամոլական շարժումը դուրս կգա Պուտինի դեմ: Մի խոսքով քաոս, ու հարցա, թե ի՞նչ կմնա Ռուսաստանից:

Բայց էդ պրոցեսների ընթանքում էդ չկայացած կայսրիկը կփորձի նորից ինքնահաստատվել, էս անգամ Վրաստանի հաշվին: Ու այ էստեղ մենք կընկնենք կրակը, որովհետև կփորձի մեզ կռվացնել վրացիքի հետ Ախլքալակի հայերի միջոցով:

Մի խոսքով, ինչքան հեռու Ռուսաստանից, էնքան ապահով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել