Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ մեզանում այսօր շատացել են արտամուսնական կապերը, քանի որ փոխվել է մարդկանց մտածելակերպը:
Քահանայի փոխանցմամբ` ավանդական հայ ընտանիքը շատերի կողմից դիտվում է որպես հետամնացություն, ինչը պայմանավորված է մեզանում առկա բարոյականության անկման եւ տղաների ինքնահաստատման ձգտումով, քանի որ հիմնականում նրանք են արտամուսնական կապեր ունենում. «Արտամուսնական կապերից խուսափելու համար պետք է վերադառնալ մեր բարոյական կերպարին: Հայի ազգային նկարագրում չպիտի լինի «արտամուսնական կապ» հասկացությունը, որովհետև դա մեր ազգի բարոյական նկարագրին հարիր չէ»:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.com/news/hayi_azgayin_nkaragrowm_chpiti_lini_artamowsnakan_kap_haskacowt_39_yowny_39/2012-09-05-1211
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել