Շրջ հարկի մասին կուրծք ծեծող ԲՀԿ-ն կամա թե ակամա մտել է մի քաղաքական թեմայի մեջ, որտեղ նա բավականաչափ խոցելի է: Բացատրեմ թե ինչու է ԲՀԿ-ն այդքան շահագրգրված օրենքում փոփոխություններ անելու համար:
Շրջ հարկի մասին օրենքը վերացնում է այն ստվերը, որը արհեստական առաջացնում են խոշոր ձեռնարկությունները: Իսկ «հարուստների» կուսակցությանը ձեռնտու չէ: Եթե նրանց բախտ վիճակվի իրականացնել, կյանքի կոչել օրենքի՝ իրենց առաջարկած փոփոխությունները, ապա փոփոխություններին կհանգեցնի հետևյալին.
Խոշոր մատակարարները կշարունակեն մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրել, անխաթար պահպանելով իրենց գերշահութաբերությունը: Փոքր բիզնեսի անունով խոշոր բիզնեսը ստվերում պահելու եւ գերշահույթ ստանալու ակնառու օրինակ` շինանյութերի տոնավաճառներին ցեմենտ մատակարարող «Արարատցեմենտը» (սեփականատեր Գագիկ Ծառուկյան) կշարունակի դա անել առանց փաստաթուղթ տրամադրելու մանրածախ վաճառողներին: Կամ չնչին գներով պետական շենքերի սեփականատեր դարձած եւ դրանցում գրասենյակային տարածքներ վարձով տրամադրող ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կշարունակի փոքր բիզնեսից բարձր վարձակալուըթյան վճարներ գանձել` վերջիններիս կողմից պետբյուջե չնչին վճարումները պահպանելու շնորհիվ: