Պատերազմ է նախապատրաստվում Իրանի դեմ: Ադրբեջանն է զինվում Իսրայելի կողմից ու ներդրումներով: Իրանի մասնատման ու իրանական ադրբեջանի միացման հարց է բարձրացվում: Գործի է դրվում մեծ Ադրբեջան + Թուրքիա թուրան գաղափարը:
2 ֆակտոր կա: Մեկը դա, որ եվրոմիության թուլությունների հետ կապված թուրքիան էլ դեպի արևմուտք անելիք չունի: Ու երկու, քանի որ աշխարհում խառը ժամանակներ են, ապա թուրանի գաղափարը շատ էլ գայթակղիչ է դարձել ներկա պահին: Այսինքն թուրքիա- թուրան և մեծ ադրբեջան, Իրանի մասնատմամբ ծրագիրը խաղ չէ, ռեգիոնալ մեծ պատերազմի պրեամբուլա է:
Ու իբր պատահականորեն սաֆարովի գործը կպցվեց հենց էս պահին:
Հունգարացիք մեծ մեղք չունեն, իրենք ոնց որ թե հավաստիացումներ են ստացել, որ ադրբեջանում դա կնստի /հավաստիացման թղթեր ունեն/: Բայց նաև թուրքերից ու ադրբեջանից փող կպցնելու հարցը կար արանքում -զիջեցին ու թուրքերը գլուխ բերեցին էդ գործը:
Ոնց էին մտածում թուրքերը, /ես թուրք ու ադրբեջանցի այս առումով չեմ տարանջատում/
1-որ "հերոս" հետ բերելով իսրայել են խաղում, իրենց հերոսներին վիզ դրած ազատում են ու դրանով դուխ են տալիս իրենց ժողովրդին սպասվելիք պատերազմի դեպքում:
2-Հայաստանը կղժղժա, ավելի լավ, մի գուցե չափն անցնի ու առիթ կտա այդ թեմայով պատերազմ սկսելու Հայաստանի դեմ, իսկ հետո էլ մանդրից իսրայել ու մնացածով Իրանի դեմ պատվերը կկատարենք:
3- Էս խաղին մնացած գերուժերը մի քիչ պատրաստ չեն: Ռուսները ինչպես միշտ պախմելի մեջ, եվրոպացիք լռված իրենց հիմարությունների մեջ /եվրո, դեմոգրաֆիա, սուպերմարդկային իրավունքներ և այլն/, ամերիկացիք՝ իսրայելի պրեսսի տակ, մենակ Օբաման Վիցինի պես երկու կողմից բռնած մի փոքր ղժղժաց ու անցավ:
Հիմա արդեն մեր մանրապճեղների կողմից էմոցիոնալ- իներցիոն իդիոտիզմի քայլեր են- տիպա դրոշակ վառել, ակադեմիական ծերակույտը բոյկոտում է հունգարիային , կամ "գրականագետը դատապարտում է":
Իրականում պատերազմ են հասունացնում մեր գլխին ու դեմն առնելու ստանդարտ բան չեմ տեսնում, բացի բոլոր քարտերի ներգրավմամբ ուժեղ, աշխարհով մեկ ղժալը՝ թուրք- ադրբեջան-իսրայել տանդեմի դեմ: Բոլորի հաշվով էլ լիքը նյութ կա ու եթե մենք դա չանենք, ոտի տակ ենք մնալու:
Լավ վիճակ չի, բայց և տակից դուրս գալու տեսական շանս ես տեսնում եմ, ուղղակի ինիցիատիվի ավելցուկով հիմարների մանկամտություններն ա պետք կանխել ու դեբիլներին չթողնել, որ ինքնագործեն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել