Հունգարիայի նախկին վարչապետ. Հունգարիայի իշխանությունը հայ ժողովրդի նկատմամբ ստոր և անընդունելի որոշում է կայացրելՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի պրն Նախագահ,

Ափսոսանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության այն որոշման մասին, որի համաձայն՝ Ադրբեջանին է հանձնվել Բուդապեշտում հայ զինվորին դաժանորեն սպանած ադրբեջանցին: Թույլ տվեք այս դեպքի կապակցությամբ հայտնել կարծիքս Ձեզ. հունգարական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ անընդունելի, ստոր և տարածաշրջանում լարվածությունը ուժեղացնող որոշում են կայացրել: Տեղեկացնում եմ Ձեզ, որ դեպքը մեծ վրդովմունք է առաջացել Հունգարիայի հասարակական շրջանակներում: Այդ առիթով Բուդապեշտում բողոքի ցույցերն են կազմակերպվում: Տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի կառավարությունն իմ վարչապետ եղած ժամանակ ևս բազմիցս խնդրել է արտահանձնել ոճրագործին: Երաշխիքների բացակայության պատճառով, որ դատապարտվածին ազատ չեն արձակի, իմ կառավարությունը որոշեց մերժել խնդրանքը: 

Ափսոսանքով եմ նկատում, որ Հունգարիայի որոշումը կարող է դանդաղեցնել հայ-ադրբեջանական երկխոսությունը և մեծ վնաս պատճառել նաև հայ-հունգարական հարաբերություններին:

Որպես Հունգարիայի նախկին վարչապետ, ցանկանում եմ նշել, որ, հակառակ Հունգարիայի կառավարության այս քայլին, մեծաթիվ մարդիկ անհանգստություն են հայտնում ադրբեջանցի հանցագործին հանձնելու և վերջինիսի հանդեպ Ադրբեջանի ցուցաբերած վերաբերմունքի առթիվ: Թույլ տվեք ևս մեկ անգամ իմ համերաշխությունը փոխանցել և կրկնակի ցավակցություն հայտնել սպանված հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի ծնողներին և հարազատներին: Վստահ եմ, որ հայերի և հունգարացիների ընկերական հարաբերությունները ապագայում կարող են ուժեղանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել