5 ամիս… Ընդամենը 5 ամիս կողմնորոշվելու՝ ուզում ենք մեռնել որպես ազգ ու թողնել, որ մեր հաշվին մակաբույծների մի ստվար բանակ զարգանա, թե՞ այնուամենայնիվ կգնանք փոփոխությունների ճանապարհով, որոնք գիտեմ ստրեսային են լինելու, գիտեմ լինելու են դժվար, բայց լինելու են ճիշտ:
Հա՛, մնաց 5 ամիս, ու իսկը ժամանակն է գործի դնելու իշխանական քարոզչամեքենան ու փորձել վարկաբեկել պոտենցիալ մրցակիցներին: Իսկ ումի՞ց, կամ եթե չանձնավորեմ, ապա ինչի՞ց են մեր իշխանություններն առավել շատ վախենում: ԲՀԿ-ի՞ց… Չէ՛, նրա հետ միշտ էլ կարելի է պայմանավորվել: Իրական վտանգն իշխանությունների համար եղել է ու մնում է ՀԱԿ-ը: Ու բնավ էլ պատահական չէ, որ վերջին շրջանում հիմնական ցեխը հենց այս ուղղությամբ է շպրտվում: Մեր խիզախ իշխանություններն ինչ ասես չարեցին. Խորհրհրդարանական ընտրություններում Կոնգրեսին անընդհատ փորձում էին ներկայացնել իշխանական Հիդրայի երկրորդ գլուխ ԲՀԿ-ի կցորդ, այնուհետև անցան փլուզման միրաժ կերտելուն՝ մի քանի դավաճանների ստիպելով կեղծ ձևակերպումներով դուրս գալ Կոնգրեսից (Պետրոս Մակեյան, Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան), այնուհետև ձեռնամուխ եղան Կոնգրեսն ավտորիտար ինչ-որ կառույց ներկայացնելուն։ Դե հետո էլ գիտեք… Սկսեցին ճնշումները ՀԱԿ ակտիվիստների վրա, որն էլ ավարտվեց երեք անմեղ տղայի ազատազրկմամբ…
Վերջին օրերին էլ մեր սիրասունները հանգիստ չեմ մնում ու արդեն լրիվ մառազմի շարքն են անցել: Որդիյան որդի պարզել են ու թմբկահարում են, թե Հիմնադիր Նախագահը Հայաստանի Հանրապետությանը դատի է տալիս: Սա էլ՝ աբսուրդ հայտարարությունների շարքից: Հա հետո՞ ինչ որ տալիս է: Կամ ի՞նչ պետք է անի շարքային ՀՀ քաղաքացին, ով սպառել է երկրի բոլոր դատական ատյանները: Չդիմի՞ եվրոդատարան:
Նայում եմ իշխանություններ այս պրիմիտիվ քայլերին ու չեմ ուզում հավատալ, որ սրանք են ինձ կառավարում, չեմ ուզում հավատալ, որ այսքան տարի սրանց դիմացել եմ: Դեմքերը ախ բութ են այնքան… ու քայլերն էլ նույնչափ բութ են:
Բայց իրենց համար ցավալին գիտե՞ք որն է. ինչ էլ անեն, միևնույն է չի ստացվում կազմալուծել ՀԱԿ-ի երիտասարդ-գաղափարական կորիզը: Մարդիկ ովքեր զոհ կգնան հանուն նպատակի: Իսկ ձերոնք զոհ գնացո՞ղ են:
Ձեր կարիերիստ լիզորդները ընտրությունից ընտրություն ճագարիկների պես փոխում են իրենց ճամբարները. ՀՀԿ-ից՝ ԲՀԿ և հակառակը, հետո Դաշնակներին մոտ, հետո նորից հակառակը, և այսպես այնքան ժամանակ, մինչև հայտնվում են սրիկաների վերջին ապաստանում՝ ՕԵԿ-ում։
Այո´, այս եք դուք, այս են ձեր կադրերը, ովքեր իշխանափոխությունից հետո համոզված եմ նույն մոլեռանդությամբ սկսելու են վանկարկել ՀԱԿ-ի կարգախոսները:
Իշխանական մանկլավիկների վերջին մեղադրանքները լսե՞լ եք: Ասում են առանց Տեր-Պետրոսյանի ՀԱԿ չի լինի, իսկ ՀԱԿ-ը ոչ թե գաղափարական կառույց է, այլ Տեր-Պետրոսյանակենտրոն: Ու եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի ՀԱԿ-ը թեկնածու չի ունենալու: Ես ասում եմ. Սու´տ է։ Ցույց տվեք ինձ այն քաղաքական ուժը, ով Փաշինյանի, Զուրաբյանի, Բագրատյան ու Դեմիրճյան ունի:
ՀՀԿ-ն է պարծենում հա՞ իր դեմքերով: Նրանց ինտելեկտուալ վերնախավի անունները թվարկելն արդեն զավեշտալի է:
Թե՞ ԲՀԿ-ն ում իշխանությունները համառորեն փորձում են, որպես կայացած ընդդիմություն ներկայացնել: Բայց դե իրենցից ի՞նչ ընդդիմություն: Մարդիկ կառուցողական են: Հավերժ շինարար: Ինչպե՞ս կարող է ընդդիմության առաջնորդը օլիգարխ լինել: Սա ի՞նչ սուտի Պռոխոռովային կայֆեր են:
Վստահ եմ, եթե իշխանությունները ամեն անգամվա պես «թափանիցկ ու արդար» ընտրություն չանցկացնեն, ապա ՀԱԿ-ի թեկնածուն, ով էլ որ դա լինի՝ Նիկոլը, Բագրատյանը, Զուրաբյաը, նույնիսկ Արամ Մանուկյանը անկասկած լավ շանսեր են ունենալու: Իհարկե խիստ կասկածում եմ, որ ռեժիմը դա թույլ տա, բայց մենք դրան արդեն սովոր ենք ու պայքարը մեզ ալմաստի պես կուռ է դարձրել: Գիտենք, որ ամեն մի դրական փոփոխության համար պետք է պայքարել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/153274828144227
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել