515X300-mrjun21tv.am-ը գրում է․

1994-ին հրատարակված «Ճանապարհ դեպի մրջունները» գրքում ամերիկացի էնտեմոլոգ Էդվարդ Ուիլսոնն ու գերմանացի կենսաբան Բերտա Խելդոբլերը առաջին անգամ փաստեցին, որ մարդկության և մրջունների ընդհանուր քաշերը հավասար են։ 

Այս ենթադրությունը գրքի հեղինակները հիմնավորում էին բրիտանացի էնտեմոլոգ Չ. Բ. Ուիլյամսի հաշվարկներով, համաձայն որոնց միջատների քանակը Երկիր մոլորակի վրա կազմում է 1 մլն տրիլիոն, որից 10 հազար տրիլիոնը մրջուններն են։ 
 
Աշխատող մրջունի միջին քաշը 1-5 մգ է և եթե այն բազմապատկենք մրջունների ընդհանուր քանակով, ապա կստանանք ամենաշխատասեր միջատների ընդհանուր քաշը, որն էլ, ըստ գիտնականների, կկրկնի մարդկանց ընդհանուր քաշը։ Ի դեպ ըստ այս հաշվարկների մարդու միջին քաշը կազմում է 62 կգ, քանի որ մարդու միջին քաշը միլիոն անգամ ավելի է մրջունի միջին քաշից։ Սակայն այդ պարագայում էլ մրջունի միջին քաշը 62 մգ պետք է լինի։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել