Ինձ թվում էր, որ մեր երգիչների մոտ արդեն անցել ա էն շրջանը, որ ինչ որ երկիր գնալուց անպայման պիտի կլիպ նկարեն, նոր հետ գան։ Բայց արի ու տես, որ նոր սերունդը դեռ նոր ա տաքանում։ Մեր ռեպեր Արշոն համոզված չեմ որ արդեն գործերը մանկական պոլիկնինիկայից տեղափոխել ա մեծերի բաժին, բայց ինքը արդեն իրան Արշո ձյաձյա ա ասում։ Էս տղեն ախր ոչ ռեպերի տեսք ունի, որ ռեպերի ժեստիկուլյացիա. իրա շարժումները ավելի նման ա Սոֆի Դեվոյանի պադտանցովկի պարային շարժումներին։ Երգելու կամ ինչպես իրանք են ասում ռեպ կարդալու հետ ընդհանրապես ծոնոթ չեն։ Կարելի ա իհարկե բուֆետի փողերը հետ գցել, մի 80.000-ով հասնել Մոսկվա, ինքնաթիռում ծանոթանալ քո պես ռեպերսկի գլխարկ ունեցող ևս մի տղայի հետ, Տիմտիի տան կողքի աղբանոցից հագնել նախավերջին մոդայի ռեպերսկի շորերը ու վերջ. նոր մեգա պրեմիերա։ Էդ սաղ սուտ ա Արշո ջան, դասերդ լավ սովորի որ մեծանաս լավ մարդ դառնաս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել