Ես երեկ չէի ուզում գրեի , որովհետև լարված մթնոլորտ էր ընդհանուր, բայց այսօր կրքերը մի քիչ հանդարտվելա կգրեմ : Ուզում եմ, դիմեմ, տարիքով մեծերին, ձեզ բոլորին էլ հարգում ու սիրում եմ, ու ձեր գիտելիքները , կյանքի փորցը, կասկածի տակ չեմ դնում, բայց մի խնդրանք ունեմ, ամեն անգամ մի մեղադրեք մեզ, որ մենք միանգամից չենք կարողանում արագ միավորվել ու դառնալ այն բռունցքը որը դուք ակնկալում եք : Մենք վաղուց պառակտված ենք ու դա մի օրում չի եղել, որ մի օրում էլ հեշտ ու հանգիստ միավորվենք: Օրեցօր , շաբաթ առ շաբաթ, մեզ լարել են իրար դեմ, ու բաժանել են տարբեր ճամբարների ու թևերի: Թե ումա դա ձեռնտու և ովքեր են կանգնած այդ ամենի ետևում, հնարավորա վաղ թե ուշ ցույց կտա ժամանակը : Բայց որ էտ երևույթը կա դա հաստատա: Ու ժամանակ առ ժամանակ, մեղադրանքների փոխարեն, ձեր, մեկս մեկի հանդեպ հանդուրժող ու զսպված լինելու, կոչերը ու խրատները ավելի տեղին կլիներ, որ պետք եղած դեպքում էլ արագ միավորվելը էտքան բարդ չլիներ: Այո երիտասրադությունը միշտ համարումա, որ ինքը ավելի լավատեղյակա, որ ինքը ավելի ճիշտ կլուծի առաջացած խնդիրները, մենք կտրուկ ենք լինում, տեղիք ենք տալիս անտեղի ամբիցիաներին , մեզ պակասումա փորցը ,բայց մեզ պետքա նաև տեսնել ձեր օրինակը : Որովհետև մեծ հաշվով ինչքան էլ մենք ասենք, որ մենք առաջադեմ ենք, կյանքը փոխվելա, ու ընդհանրապես հիմա ուրիշա քան թե առաջ, մենք կրկնում ենք այն ամենը ինչ անում եք ու արել եք դուք:)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել