Աշնանային ողջույն, FashionYan-ի իմ շատ սիրելի ընթերցողներ: Վերջապես աշուն է՝ տարվա ամենագեղեցիկ եղանակը, երբ կամաց-կամաց ցրտող եղանակի հետ ուզում ես փաթաթվել տաք վերմակի մեջ ու քնել, քնել, քնել :)Լավ, շատ տարվեցի ռոմանտիկայով: Այս գրառումն ամենեւին էլ ռոմանտիզմի մասին չէ, այլ այս աշնան ամենանորաձեւ միտումների: Այսօր միասին կփորձենք բացահայտել սեզոնի հիթերը:
Սկսենք գույներից: Այս աշնանը նորաձեւ են բորդոն, կարմիրը, դեղինը, կանաչը, շագանակագույնը եւ պաստելային երանգները:
Այնպես որ, աշնանային վերարկու կամ այլ հագուստ գնելիս նախապատվությունը տվեք հենց այս գույներին: Ի դեպ, վերարկուների մասին: Նորաձեւ են ինչպես դասական՝ մինչեւ ծնկները հասնող վերարկուները, այնպես էլ oversize-երը:
Վանդակավոր նախշը, որը նախորդ տարվա աշնանային հիթն էր, կշարունակի իր հաղթարշավը նաեւ այս տարի:
Աշունը հնարավոր չէ պատկերացնել առանց երկարաճիտ կոշիկների: Սուպերնորաձեւ լինելու համար ընտրեք բարակ կրունկներով եւ սուր քթերով ճտքավորներ`
կամ կարճ բոտիլիոններ՝
կաշվից եւ լաքից կոշիկներ՝
ինչպես նաեւ պլատֆորմի վրա՝
Ինչ վերաբերում է պայուսակներին, ապա այս աշնանը նորաձեւ են միջին չափսի, ճամպրուկա եւ պարկանման պայուսակները, փոքրիկ կլատչերը եւ թղթապանակ-պայուսակները: