Ամռան վերջին օրը պետք է արժանավայել ճանապարհեմ , թե չէ, մեկ էլ տեսար, կվիրավորվի ինձնից ու կորոշի ինձ հակառակ ավելի շուտ վերադառնալ : Չէ՜, գոհ եմ, էս երեք ամիսը մի կերպ եմ գոյատևում, եթե որոշի շուտ գալ՝ կգժվեմ : Ավելի լավ է փառքով-կարգով ճանապարհել : Քիչ առաջ էլ անձրև եկավ. լավ առիթ է տանից դուրս թռնելու համար :
Տանեցիներս արդեն սովորել են իմ խելառ բնավորությանը . ցանկացած ժամի կարող եմ տանից դուրս գալ ու միայնակ չափչփել փողոցները: Հատկապես անձրևոտ-փոթորկոտ եղանակների ՛՛ամենաթունդ՛՛ պահին ինձ դուրս եմ նետում տանից. ինձ կանգնեցնելը գործնականորեն անհնար է : Հենց դրա համար էլ ՛՛ժողովուրդ, ես դուրս եմ գալիս ՛՛ հայտարարությունը քամու ամենափոթորկոտ պահին ոչ մեկին չզարմացրեց :
Կեդերը քաշում եմ ոտքերիս, վրաս ժակետ եմ գցում, չխկոց դռան միջից , դխկոց հակառակ կողմից : Ես արդեն փողոցում եմ :
Ինչի՞ մասին մտածել : Նոր ուսանողական կյանքի՞ : Այսօր գնածս նոր իրերի՞ : Սենյակումս մաքրություն անելու՞ : Անպատասխան սերերի՞ : Ահ չէ, եթե նման հրաշալի եղանակին փողոց եմ դուրս եկել, ուրեմն ՝ պիտի գրառման նյութ գտնեմ : Ինչի մասին գրել ...
Նախ՝ պետք է ինչ-որ մի կողմ քայլել : Սովորաբար ես ուր էլ լինեմ՝ միշտ ձախ կողմ եմ քայլում : Այսօր խախտում ենք օրենքները. գնում ենք աջ : Նյութի թեմա ստեղծելու համար մեզ պետք է....Երաժշտություն : Վերցնում եմ հեռախոսս, փորփրում եմ երգերս.
Led Zeppelin - Տանն էի լսում: Էն չի. ուրիշ բան եմ ուզում : Ռոբերթ Փլանթ, անունդ սրտումս է դաջված, հանկարծ չնեղանաս ինձնից :
Կոմիտաս - Հետաքրքիր համադրություն կլինի : Բայց ինչ-որ ուրիշ բան է պետք : Էլի էն չի :
Океан Ельзи-Ներեցե՛ք, իմ սիրելի ուկրաինացի բարեկամներ. միքանի գրառումներ գրելիս հենց դուք եք ինձ ուղեկցել : Հիմա ինչ-որ նոր բան է պետք:
Damien Rice-Չափից դուրս ռոմանտիկ կստացվի : Եթե նրան լսեմ` գրառումս կսկսվի . ՛՛Անձրև էր մաղում, օդը լցված էր քեզնով : Ես շնչում էի անձրևի հոտն ու հասկանում, որ այն կորցրել է իր բույրը : Անձրևն արդեն քո մարմնի բույրն ունի ու քո անունն է շշնջում ՛՛ ոճի մեջ,որը հիմա այդքան էլ տեղին չէ :
Григорий Лепс- О, привет, старина! հը՞ , ի՞նչ ես առաջարկում: Лабиринт- էլի տխրահռչակ վայնասուն կգրեմ, крыса- ревность- խանդի մասի՞ն ....չէ: Բայց հիմա հավեսով էս երգը կերգեի :D Հլը էլի առաջարկներ արա : Черная кошка-Черной кошки нет опасней, для натуры суеверной...Այ եթե սնահավատ լինեի՝ կգրեի : Բայց չէ, ոչ սնահավատ մարդը հիմա հետաքրքիր ասելիք չի գտնի :Տվյալ պահին հեռու մնանք բոլոր եղած-չեղած կատվազգիներից : Беги по небу- այո ! Գտանք : Լեպսին օդային պաչիկ ենք ուղարկում : Տեսնես կհասնի՞ :
Հիմա պետք է ուշադիր լինենք կողքներս կատարվելիք ամեն ինչի նկատմամբ : Պետք է գտնել ինչ-որ հետաքրքիր շարժ, կառչել դրանից, ընդարձակել միտքն ու կստանանք գրառման նյութ :
Բայց ախր էս փողոցներն անգիր գիտեմ : Ուզու՞մ եք՝ աչքերս փակ կարող եմ փողոցում եղած բոլոր ծառերի տեղերն ասել : Նույնիսկ մարդիկ չկան, որ ինչ-որ հետաքրքիր մեկին գտնեմ ու սկսեմ ՛՛ծավալվել ՛՛ : Լավ, եթե չենք գտնում հետաքրքիր բան, անցնում ենք հաջորդ քայլին, որն է ՝ լսել նշանները :
Ինքս երբեք պատահականությունների չեմ հավատում : Հենց դրա համար հիմա պիտի ուշադիր լինեմ ամեն մի հուշումի նկատմամբ : Երգս էլ ավարտվեց : Գրողը տանի : Լավ, հեռախոսս գրպանիցս հանեմ, նորից միացնեմ :
Հը՞ , էս ի՞նչ ծլնգոց էր : Վաաաայ, 500 դրամ ! :D Հենց նոր դա էի մտածում...Նշաններ...Հուշում : Ըհըն : 500 դրամը մի հուշում : Հիմա մտածում ենք՝
500 դրամն ինչի՞ հետ կապեմ : 500 դրամ, փողոց...Այգի : Չէ, այգում ծախսելու տեղ չկա: Գնացինք առաջ:
500 դրամ, փողոց...Խանութ : Չէ, խանութն ավելի հեռվում է գտնվում : Սա էլ չի :
Հլը մի րոպե: Ձայներ են, ինչ-որ լույսեր, մարդիկ....Գրողը տանի, ես կանգառում եմ կանգնած : Փորձում ենք վերջին անգամ՝
500 դրամ, փողոց....Կանգառ : Սյունե՜, ստացվում է, շարունակի՜ր : Եթե կանգառ , ուրեմն....տաքսի՞ : Տաքսի չեմ սիրում : Միգուցե երթուղայի՞ն : Էդ էլ չեմ սիրում : Գտա՜ :
500 դրամ, փողոց, կանգառ, ավտոբուս : Այո՜ : Լավ, եթե սա նշան է, ուրեմն պետք է սպասենք ավտոբուսի : Եթե 500 դրամ, ուրեմն...հմ... սպասոմ ենք 5 րոպե : Եթե 5 րոպեից չեկավ, ուրեմն...Գրողը տանի, ավտոբուսը եկավ : Լավ, մտածելու ժամանակ չկա :
Ինձ արագ ավտոբուս եմ գցում : Հիմա պետք է հասկանանք, թե ի՞նչ գործ ունեմ ես գիշերը ժամը 9ին ավտոբուսում : Հա, ու մի հարց էլ. ու՞ր եմ գնում :D
Ավտոբուսն անցավ երեք կանգառ ու թեքվեց աջ....Չէ է՜, հերիք եղավ, կշտացա աջ կողմերից : Ես ձախ կողմի մարդ եմ : Ձախլիկ եմ,բայց ոչ՝ ձախորդ : Իջնում ենք ավտոբուսից : Ու ուղղում մեր քայլերը դեպի ձախ : Ա՜հ, այ էսպես ինձ ավելի հանգիստ ու վստահ եմ զգում :
Էստեղից փորձեմ միքիչ ավելի արագացնել :
Ու քայլեց մեր Սյունեն ամայի փողոցներով : Քայլում էր քամու ու երգերի ընկերակցությամբ, ոտքով քայլեց մոտ վեց-յոթ կանգառ, նույնիսկ իրենց թաղամասից դուրս եկավ : Կանգնեց հարևան թաղամասում միքանի րոպե, նայեց երկնքին, նայեց մեքենաներին, շրջվեց ու սկսեց հետ վերադառնալ : Հասավ իր սիրելի կամուրջին : Իսկ Սյունեն իրենց կամուրջը սիրում էր հատակպես գիշերային ժամերին : Կանգնեց, հիացավ կայծակներով, շնչեց անձրևի բույրը, կամուրջի վրա թույլ տվեց, որ քամին միքիչ էլ խաղա իր մազերի հետ ու հասավ այգի :
Սյունեն հասավ այգի...Այսինքն ՝ ես հասա այգի :D Դատարկություն էր : Բոլորը բարձրագոչ հայտարարում են, որ անձրև են սիրում, բայց հենց անձրև է գալիս՝ թաքնվում են տներում : Մինչդեռ անձրևը զգալ է պետք : Ցանկացած բան պիտի զգաս ,որ վայելես : Է՜հ , մարդկություն, ձեզ թողնեն ՝ միայն կխոսեք :
Նստարան գտա: Ծալապատիկ նստեցի : Հիանալի տեսարան է . գլխիս վերևում լուսինն է, աջ կողմում կամուրջն է, իսկ ձախ կողմում...Հը՞ , համբուրվող զու՞յգ : Լա՜վ էլի : Այ միշտ ամեն ինչ կփչացնեն : Իմ այսօրվա անհասկանալի ու տարօրինակ օրվա մեջ չպիտի լինի ոչ մի սիրահարված, համբուրվող զույգ : Ուֆ : Լավ, բա ես ձեզ հիմա ի՞նչ անեմ : Գրե՞մ ձեր մասին : Խնդրեմ՝
՛՛Ու համբուրվում էր զույգը : Համբուրվում էր նրբորեն ու վախեցած: Տղայի վիզն ահավասիկ ցավում էր, աղջիկն էլ սոված էր ու տուն էր ուզում : Բայց համբուրվում էին, համբուրվու՜մ, որովհետև իրենց կարծելով հենց դա է սերը ու որոշել էին իրենց աջ կողմում նստած աղջկան ապացուցել, որ քու՜յր մեր, նայիր ու սովորիր ՛՛ : Չէ, չեմ գրի ձեր մասին : Դուք շատ անհետաքրքիր եք :
Գիտեմ. քիչ հետո վեր կկենան , աղջիկը համեստ դեմք կընդունի, իբր՝ ոչինչ էլ չի եղել, աչքերը կխոնարհի գետնին ու ճեմելով կգնան: Վայ, վեր կացան : Վերջ, որոշեցի : Այսուհետ ես լրարգող չեմ դառնալու : Այսօրվանից ես դառնում եմ պայծառատես :D
Լավ, սիրահար զույգը գնաց : Ինձ էլ է պետք տուն հասնել:
Բայց ախր չգիտեմ՝ ինչ գրեմ բլոգումս :
Մի րոպե... Անիմաստ թափառելու արդյունքում ավտոբուս նստել, հասնել հարևան թաղամաս , հետո ոտքով վերադառնալն ու սիրահար զույգի քայլերը գուշակելը լավ նյութի թեմա չէ ՞ : Հմ...Հետաքրքիր կլինի : Լավ, գնամ տուն, ինչ որ եղել է, հենց դա էլ գրեմ :
Անջատում ենք երգը : Քայլեր: Աստիճաններ : Չխկոց փողոցի կողմից : Դխկոց ներսից :
Ես տանն եմ :
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/08/blog-post_31.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել