Esem.am-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լույս աշխարհ է եկել դերասան Աբել Աբելյանի երկրորդ բալիկը: Դերասանն արու զավակ է ունեցել: Ծնողները, հոր ընտրությամբ, փոքրիկին տվել են Ռոբերտ անունը:
Հայրիկը ESem.am-ին հայտնեց, որ որդին լույս աշխարհ է եկել ժամեր առաջ՝ 3200 գրամ քաշով, 51 սմ հասակով: «Հետաքրքիր է, որ ես բժշկական կենտրոնի մոտ սպասում էի, բայց ինձ իմ աշխատակցուհին հայտնեց, որ որդիս ծնվել է: Զանգեց ու ասաց՝ շնորհավորում եմ, դու 3 կգ, 200 գրամ քաշով տղա ես ունեցել:)»,- նշեց Աբելը, ով դեռ չի տեսել տղային:
ESem.am-ի հետ զրույցի ընթացքում դերասանը գտնվում էր Շենգավիթ բժշկական կենտրոնում, որտեղ սպասում էր, թե երբ իրեն թույլ կտան բարձրանալ փոքրիկի մոտ:
Աբելը խոստովանեց, որ շատ հպարտ է՝ երկու տղա ունենալու կապակցությամբ, թեև ինքն ի սկզբնանե ցանկանում էր դուստր ունենալ. «Չնայած ուզում էի աղջիկ ունենալ, առաջին երեխայիս դեպքում էլ, այժմ էլ շատ հպարտ եմ, որ տղա եմ ունեցել: Տա Աստված՝ մի քանի տարուց նաև աղջիկ կունենանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ